Դիմեք մեզ

Նորություններ

Նոր հնարավորություններ ջրային ոլորտում

10.06.2025 Նոր հնարավորություններ ջրային ոլորտում
Այսօր Ջրային կոմիտեն հյուրընկալել է Կայունացման և զարգացման հիմնադրամի պատվիրակությանը՝ Արմեն Պողոսյանի (ենթակառուցվածքային և սոցիալական ֆինանսավորման վարչության ղեկավար) գլխավորությամբ։

Հանդիպման հիմնական նպատակներն էին Կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի և պատվիրակության ծանոթությունը, համագործակցության պատրաստակամության վերահաստատում։

Քննարկվել են ջրային կոմիտեի կողմից իրականացված ծրագրերը, ընթացիկ նախաձեռնությունները, ջրային համակարգերի կայուն զարգացման կարևորությունը։

Հատուկ շեշտը դրվել է նոր նախագծերի և գործընկերության ուղիների ուսումնասիրության վրա։
Այսպիսի համագործակցությունները կարևոր են Ջրային կոմիտեի նպատակի համար՝ խելացի, մատչելի և կայուն ջրային ապագա Հայաստանի համար:
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ