Դիմեք մեզ

Նորություններ

Հայ-ֆրանսիական համագործակցություն՝ ջրային ոլորտի և գյուղատնտեսության զարգացման համար

12.06.2025 Հայ-ֆրանսիական համագործակցություն՝ ջրային ոլորտի և գյուղատնտեսության զարգացման համար
Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) հայաստանյան ծրագրերի պատասխանատու Օդրի Կուրդիենին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ««Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության համալիր զարգացում» (WAIDA») ծրագիրը՝ ուղղված Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքներում ջրային ոլորտի և գյուղատնտեսության համալիր զարգացմանը։

Ծրագրի հիմնական ուղղություններն են ոռոգման համակարգերի վերականգնումը և արդիականացումը՝ ներառյալ ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ և ջրի կրկնակի օգտագործման տեխնոլոգիաներ, բարձր արտադրողականությամբ և կլիմայի փոփոխությանը հարմարվող գյուղատնտեսության խթանումը՝ ուշադրություն դարձնելով երիտասարդների, կանանց և տեղական կոոպերատիվների ներգրավմանը, ագրոբիզնեսի զարգացում և խելացի շուկայավարման մոտեցումներ, թվայնացված լուծումների ներդրում՝ «կանաչ» և խելացի գյուղատնտեսության համար։

«WAIDA»-ն կնպաստի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը, գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ