Դիմեք մեզ

Նորություններ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ավարտվեց «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակում անցկացված եռամսյա վերապատրաստման դասընթացը։

16.06.2025 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ավարտվեց «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակում անցկացված եռամսյա վերապատրաստման դասընթացը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ավարտվեց «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակում անցկացված եռամսյա վերապատրաստման դասընթացը։ Այն ուղղված էր ՋՕԸ-երի, «Ջրառ» ՓԲԸ-ի և Ջրային կոմիտեի ոլորտային մասնագետների կարողությունների զարգացմանը։

Դասընթացին մասնակցեցին ջրի պլանավորման, շահագործման, հաշվապահական հաշվառման և տեխնիկական գործառույթներով զբաղվող մասնագետներ՝ ստանալով և՛ տեսական, և՛ գործնական կրթություն՝ ուղղված կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Ծրագիրն իրականացվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և նպատակ ունի բարելավել կառավարման ու տեխնիկական կարողությունները, խթանել ինստիտուցիոնալ զարգացումը ՀՀ տարածքում։

Դասընթացի փակման արարողությանն իր ողջույնի խոսքով հանդես եկավ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, ընդգծելով ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հրամայականը․ «Շարունակական կրթությունը և մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացումն են այն հենասյուները, որոնց վրա պետք է կառուցվի կայուն և արդյունավետ ջրային կառավարումը»։

Մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ