Ջրային համակարգերի բարելավման ուղիները քննարկվեցին Տեխնիկական հանձնաժողովի հետ
30.06.2025
Ջրային կոմիտեի ղեկավար կազմը՝ նախագահ Կարեն Սեդրակյանի և նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանի, Դավիթ Մկրտչյանի ու Զավեն Փեփոյանի գլխավորությամբ, հանդիպել է Տեխնիկական հանձնաժողովի անդամներին։
Քննարկման օրակարգում էին ջրային համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման հնարավորությունները, առկա խնդիրների գույքագրումը, ենթակառուցվածքների բարելավման ուղղությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ առաջիկայում կներկայացնի իր առաջարկները՝ համակարգի արդյունավետությունն ու ենթակառուցվածքային լուծումները զարգացնելու նպատակով։
Հանձնաժողովի կազմը ևս կթարմացվի՝ աշխատանքներն առավել նպատակային դարձնելու համար։