Համագործակցության նոր հեռանկարներ՝ ջրային ենթակառուցվածքներում
02.07.2025Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և ոռոգման և կոլեկտորադրենաժային վարչության պետ Արտյոմ Մխիթարյանը հյուրընկալել են «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության պատվիրակությանը՝ Իոնուտ Ադրիան Ֆարկաշի (Տարածաշրջանային նախագահ) գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել են նաև «Enterprise Armenia»-ի ներկայացուցիչները։ Քննարկման օրակարգում էին Հայաստանում իրականացված ծրագրերը (Վեդիի ջրամբարի SCADA, «Զվարթնոց»/«Շիրակ» օդանավակայաններ, ՀԱԷԿ), խելացի տեխնոլոգիաների ներդրումը ջրային ենթակառուցվածքներում, նոր համագործակցության ուղիներ և պիլոտային ծրագրերի մշակումը։
Կողմերը պայմանավորվել են նախաձեռնել գործնական այցեր՝ տեխնոլոգիական կարիքների գնահատման նպատակով։