Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին
07.05.2025
Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։
Նախարարը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով ջրային ոլորտի կարևորությունը երկրի զարգացման համար։ «Պետք է անել առավելագույնը՝ մեր քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ ապահովելու համար»,- նշել է Դավիթ Խուդաթյանը։ Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև կոմիտեի աշխատակազմին և նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանին՝ կատարած հսկայածավալ աշխատանքի համար։
Կարեն Սեդրակյանն իր շնորհակալությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության համար՝ ընդգծելով, որ գիտակցում է ոլորտի բոլոր բարդությունները, սակայն վճռական է գործել արդյունավետ և լուծումներ տալ առկա խնդիրներին։
« վերադառնալ ցանկ