ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրամբարաշինությունը՝ ռազմավարական կարևոր ուղղություն. Մեկնարկել է 6 ջրամբարների նախագծման մրցութային գործընթացը

25.09.2022 Ջրամբարաշինությունը՝ ռազմավարական կարևոր ուղղություն. Մեկնարկել է 6 ջրամբարների նախագծման մրցութային գործընթացը Սեպտեմբերի 23-ին Ջրային կոմիտեում տեղի է ունեցել փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի հերթական, 7-րդ հանդիպումը: Աշխատանքային խումբը ստեղծվել է ՀՀ վարչապետի 14.01.2022թ-ի N 39-Ա որոշմամբ՝ Փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացմանն աջակցելու նպատակով:

Հանդիպման մասնակիցներին ողջունեցին ՀՀ վարչապետի խորհրդական, աշխատանքային խմբի ղեկավար պարոն Արտաշես Թումանյանը և Ջրային կոմիտեի նախագահ, աշխատանքային խմբի անդամ պարոն Վահագն Գևորգյանը:

Նիստին մասնակցում էին Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը (աշխատանքային խմբի քարտուղար) և Կարեն Դաղբաշյանը, աշխատանքային խմբում ընդգրկված ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի նախարարույթունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ ու հրավիրված մասնագետներ:

Նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ջրամաբարաշինության ծրագրերի ընթացիկ կարգավիճակը՝ նշելով, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ-երի գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված 15 ջրամբարներից 6-ի մասով մեկնարկվել է նախագծման մրցութային գործընթացը, իսկ 9-ի մասով լրացուցիչ ուսումնասիրությունների և տեխնիկատնտեսական հիմնավորման անհրաժեշտություն կա, որի մրցութային գործընթացը ակնկալվում է մեկնարկել մինչ ընթացիկ տարեվերջ: Մ. Նալբանդյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց նաև հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

Ծավալվեց մասնագիտական քննարկում և կարծիքների փոխանակում, ինչպես ջրամբարաշինության ծրագրերի ռազմավարական կարևորության, այնպես էլ առանձին ջրամբարների մասով ընթացիկ և հետագա աշխատանքների վերաբերյալ:

Նիստի ավարտին աշխատանքային խմբի ղեկավար պարոն Ա. Թումանյանի կողմից ամփոփվեցին հնչած կարծիքները և առաջիկա անելիքները:

Իր հերթին Ջրային կոմիտեի նախագահ պարոն Վահագն Գևորգյանը կարևորեց աշխատանքային խմբի կազմում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ակտիվ աշխատանքը` հաշվի առնելով քննարկման ժամանակ հնչեցված առաջարկությունները։

Նոր ջրամբարների կառուցման արդյունքում հնարավոր կլինի կուտակել հանրապետությունում ձևավորովող լրացուցիչ ջրային ռեսուրսներ, բարձրացնել կառավարման և օգտագործման արդյունավետությունը, բարելավել ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը, գյուղատնտեսական գործունեության մեջ ներգրավել նոր հողատարածքներ, ինչպես նաև հասնել էներգիայի խնայողության՝ մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու արդյունքում:













« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ