ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն ընդունել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (#EU4Sevan) ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելի ղեկավարած պատվիրակությանը

07.09.2022 Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն ընդունել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (#EU4Sevan) ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելի ղեկավարած պատվիրակությանը 2022թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեում կայացել է հանդիպում «Եվրոպական միությունը Սևանի համար/EU4Sevan» ծրագրի (Ծրագիր) խմբի ղեկավար Քրիստիան Հենդշելի միջև:

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։

Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն իր երախտագիտությունն է հայտնել Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման նպատակով իրականացվող գործողությունների և ներդրված ջանքերի համար, ապա անդրադարձել Ծրագրով նախատեսված աշխատանքներին: Նախագահը կարևորել է ծրագրի իրականացումը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման համատեքստում, ինչպես նաև ջրահեռացման ոլորտի ներկա իրավիճակի և դրա խնդիրների բարձրաձայնման կարևորությունը։

«EU4Sevan» ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան համառոտ ներկայացրել է «Եվրոպական միությունը Սևանի համար/EU4Sevan» ծրագրի գործողությունները:

Առավել մանրամասն անդրադարձ է եղել.

Կեղտաջրերի մաքրման համակարգերի ներդրման կարողությունների զարգացմանը՝ Գավառի ԿՄԿ-ի արդիականացման հիմնախնդիրներին։

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ Վահագն Գևորգյանը վերահաստատել է, որ Ծրագրի հետ կապված տարբեր շահերի և օգտագործման ձևերի միասնական կառավարման նպատակով կկազմակերպվեն քննարկումներ տարբեր շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցել Ծրագրի հետագա գործողություններին և միջոցառումներին
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ