ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հանդիպում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) պատվիրակության հետ

18.09.2022 Հանդիպում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) պատվիրակության հետ

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանըջրային ոլորտինառնչվող հարցերի քննարկման նպատակով սեպտեմբերի 16-ին ընդունել է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Կոմիտեի նախագահն արդյունավետ է գնահատել մինչ օրս երկկողմհամագործակցությունը, անդրադարձ է կատարել «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի/ Եղվարդի ջրամբարի» ծրագրին՝ կարևորելով Ջրային կոմիտեի և Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) միջև առկա ակտիվ և շարունակական համագործակցությունը։

Հյուրերին ներկայացնելով ջրամբարաշինության ընթացիկ ծրագրերի մասին՝ Կոմիտեի նախագահը հատկապես շեշտել է, որ այս տարի ավարտին է մոտենում Վեդիի ջրամբարի և սկսվում՝ Կապսի ջրամբարի շինարարությունը, իսկ 6 ջրամբարների մասով մեկնարկել է նախագծման մրցութային գործընթացը։

Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել Եղվարդի ջրամբարին, որի շրջանակներում Կոմիտեի նախագահը հյուրերին է ներկայացրել այդ ուղղությամբ տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ընթացող քննարկումների արդյունքները։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Սոնա Հայրապետյանը և Արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը:

Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության պատվիրակության կազմում էին (JICA)-ի Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Տանաբե Հայդեկին, Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկին և JICA֊ի հայաստանյան խորհրդատու Ռուզան Խոջիկյանը։

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ