ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Վահագն Գևորգյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

15.08.2022 Վահագն Գևորգյանն  աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ Աշխատանքային հերթական շրջայցով Սյունիքի մարզ է մեկնել Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը:

Այցի ընթացքում Կոմիտեի նախագահին ուղեկցում էին Կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, Կոմիտեի գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը, Խորհրդական Գոռ Մելիքսեթյանը, «Սյունիք» ՋՕԸ-ի տնօրեն Նաիրի Հովհաննիսյանն և ոլորտային պատասխանատուներ։

Այս տարածաշրջանում ոռոգման համակարգերը կառուցվել են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում և ունեն արդիականացման անհրաժեշտություն։

Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը «Սյունիք» ՋՕԸ-ի տնօրեն Նաիրի Հովհաննիսյանի և ՋՕԸ-ի պատասխանատուների հետ եղել է մի քանի տեղամասերում, արձանագրել առաջնահերթ անելիքները։ Նախագահը ստուգայց է կատարել Մեղրիի ոռոգման ինքնահոս համակարգ՝ վթարավերականգնողական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

Հնամաշ համակարգի պատճառով մեծ էին ջրի կորուստները, որոնք կտրուկ ավելանում էին վթարների ժամանակ, որի պատճառով վնասվում էին հարակից այգիներն ու ճանապարահատվածը: Վթարված հատվածը վերականգնելուց հետո կորուստները կտրուկ նվազել են։

Այցի հաջորդ կանգառը Ագարակ քաղաքը սպասարկող «Արաքս 2» պոմպակայանն էր, որտեղ ընթանում էին ինքնահոս համակարգի միացման շինաշխատանքները։

Այցի արդյունքներն ամփոփվել են «Սյունիք» ՋՕԸ-ում հրավիրված խորհրդակցությամբ, որին մասնակցել են ընկերության ղեկավար անձնակազմն ու տեղամասերի պատասխանատուները:

Խորհրդակցության ավարտին Կոմիտեի նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել ՋՕԸ ղեկավարին, հիշեցրել, որ մեծ ուշադրություն դարձնեն գանձումներին, ինչպես նաև պարտաճանաչ լինել հարկային պարտավորությունների հարցում:









« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ