ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի ուղեկցությամբ այցելել է Ազատի ջրամբար

24.06.2022 ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի ուղեկցությամբ այցելել է Ազատի ջրամբար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի, «Ջրառ» ՓԲԸ-ի ղեկավար Արտաշես Աբգարյանի հետ այցելել է Ազատի ջրամբար։

Տեղում նախարարին զեկուցվել է այս պահին ջրամբարի լցվածության մակարդակը։

Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել ջրի արդյունավետ կառավարման հետ կապված։

Ազատի ջրամբարն ունի 70 մլն մ3 ծավալ:

Ջրամբարը սնում է Ազատի քառաստիճան պոմպակայանը և Դվինի ջրանցքը՝ ոռոգելով շուրջ 1470 հա հողատարածք:

Միաժամանակ ջրամբարը Սևան - Հրազդան իռիգացիոն համակարգի մաս է՝ ջրալրում է Արտաշատի մայր ջրանցքը՝ նպաստելով Սևան - Հրազդան իռիգացիոն համակարգից ոռոգվող շուրջ 31184 հա հողատարածքներից 8100 հա-ի ջրապահովվածությանը՝ դրանով իսկ մասնակցելով Սևանա լճի բեռի թեթևացմանը:








 


























































Աղբյուրը՝ ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայք
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ