ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

22.06.2022 ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը Ջրային կոմիտեի նախագահի տեղակալների և խորհրդականի, «Ջրառ»ՓԲԸ-ի ղեկավարության, «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրենի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության մասնաճյուղի (ՀՏԶՀ ՋՏ ԾԻՄ) մասնագետների ուղեկցությամբ այցելել է Վեդիի ջրամբար և ծանոթացել աշխատանքների ընթացքին։

Նախագահին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։

Աշխատանքների մեկնարկից մինչև 2022թ. մայիսի 31-ն իրականացվել են.

Կուլվերտի բետոնային աշխատանքների 90.4 %-ը,
Վարարային ջրհեռի բետոնային աշխատանքների 95,0 %-ը,
Հորատում և ցեմենտացիոն աշխատանքների – 98,0 %-ը,
Բետոնային սալի և հարթեցնող բետոնի տեղադրման - 98 %-ը,
Հիմնական պատվարի մարմնի կառուցման -75,4 %-ը,
Փոքր պատվարի մարմնի կառուցման -59․8 %-ը։

Պատվարի մարմնի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի դեկտեմբեր ամսին։

Նախագահը հանձնարարել է հետևողական լինել շինարարական աշխատանքների ընթացքին և դրանք ավարտել սահմանված ժամկետներում։

Վեդիի ջրամբարն անկախ Հայաստանում կառուցվող առաջին ջրամբարն է, իսկ ջրամբարաշինությունը երկրի տնտեսության համար կարևոր ռազմավարական ուղղություններից է:

«Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի նպատակն է ապահովել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան հարթավայրի բերրի հողերում` տրամադրելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը՝ ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով:

Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումների ծավալը 31.05.2022թ. դրությամբ կազմում է 72,3 մլն Եվրո (80.0 %)։

Ջրամբարը կոռոգի 3220 հեկտար հողատարածք,
Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (#AFD) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։














« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ