ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հանդիպում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) պատվիրակության հետ

17.05.2022 Հանդիպում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) պատվիրակության հետ Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկիի, JICA֊ի Վրաստանի գրասենյակում Հայաստանի պատասխանատու Կոնստանտին Ծերեթելիի և JICA֊ի հայաստանյան խորհրդատու Ռուզան Խոջիկյանի հետ։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն անդրադարձել է «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի/ Եղվարդի ջրամբարի» ծրագրին՝ կարևորելով Ջրային կոմիտեի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև առկա ակտիվ և շարունակական համագործակցությունը ջրամբարաշինության բնագավառում` շնորհակալություն հայտնել մինչ այժմ ցուցաբերված աջակցության համար:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկին վերահաստատել է ճապոնական կողմի պատրաստակամությունը հետագայում իրականացվելիք ծրագրերի շարունակականության հարցում։

Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն հետագայում սերտ համագործակցելու ակնկալիքով։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, Կոմիտեի արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը:












« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ