ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում

03.04.2022 Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը Տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Աշոտ Խաչատրյանի, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Արտաշես Աբգարյանի և ոլորտային այլ պատասխանատուների հետ այցելել է Արմավիրի մարզ:

Այցի շրջանակում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ մարզում ոռոգման համակարգի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի շուրջ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել 2022 թվականին նախատեսվող ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ աշխատանքներին:

Այնուհետև մարզպետի ուղեկցությամբ պաշտոնյաներն այցելել են Մրգաշատ համայնք՝ տեղում ծանոթանալու Արմավիրի մարզում ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին:

Ծրագրի շրջանակներում կատարվում են միջտնտեսային և ներտնտեսային ջրանցքների հիմնանորոգման աշխատանքներ, այն իր մեջ ներառում է 40 համայնք և 42 օբյեկտ։

Ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։

Այցի ավարտին տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ՝ 2022 թվականի գարնան նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և ոռոգման շրջանը պատշաճ կերպով սկսելու համար:

Այցին մասնակցում էին նաև Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Վահագն Արշակյանը, Արմավիրի մարզպետարանի և ոլորտային կառույցների այլ պատասխանատու պաշտոնյաներ:
 









« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ