ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հետ հարցեր են քննարկվել

27.03.2022 Ջրային կոմիտեում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հետ հարցեր են քննարկվել Մարտի 25-ին Ջրային կոմիտեում կազմակերպվել էր քննարկում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ՝ Երևան համայնքի բակային անձրևատար համակարգերի պատկանելիության, սպասարկման/շահագործման խնդիրների հետ կապված։ Քննարկմանը ներկա էին Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության ներկայացուցիչներ և Ջրային կոմիտեի աշխատակիցներ։

Մանակիցները քննարկել են ՀՀ-ում «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության սպասարկման տարածքում, մասնավորապես, Երևան համայնքի բակային անձրևատար համակարգերի պատկանելիության, սպասարկման/շահագործման խնդիրներին առնչվող հարցեր:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակը և նշել է, որ Երևան քաղաքի վարչական տարածքում տեղաբաշխված մակերևույթային ջրերի և անձրևաջրերի ողջ համակարգը, որը կազմում է 350կմ (ներառյալ բակային տարածքներում տեղակայված անձրևընդունիչ հորերը, խողովակաշարերն ու դիտահորերը) պահպանվում, շահագործվում և սպասարկվում են «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից։

Կամո Արեյանը ավելացրել է նաև, որ Վարձակալության պայմանագրի «Տեխնիկական կառավարում» բաժնում ամրագրված է, որ «...մակերևույթային ջրերի հեռացման ծառայությունը ապահովելու են Երևան քաղաքում։ Այս ծառայությունը պետք է ապահովվի վարձակալի կողմից...»։ Նույն պայմանագրի 3-րդ հավելվածի 9-րդ բաժնի` Մակերևույթային ջրերի և անձրևատարերի հեռացում բաժնում ամրագրված է, որ «Նախատեսվում է Վարձակալին վարձակալությամբ տրամադրել մակերևույթային ջրերի և անձրևաջրերի հեռացման համակարգը, որն իր մեջ ներառում է 350 կմ երկարությամբ ջրահեռացման խողովակաշարերը, դիտահորերը և անձրևընդունիչ հորերը»։

Հիմք ընդունելով պայմանագրով ամրագրված նկարագրություններն ու ծավալները, Երևան քաղաքում Վարձակալության է հանձնված մեկերևույթի ջրերի հեռացման ամբողջ համակարգը՝ իր ամբողջ ծավալով։

Կամո Արեյանը նշել է նաև, որ Երևան քաղաքի բյուջեի հաշվին ամեն տարի կառուցվում են նոր հեղեղատարներ։ Այս պահին կառուցման աշխատանքներ են տարվում Նոր-Նորքի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցին հարակից տարածքում, ինչպես նաև Երևան քաղաքի ամենամեծ ծավալի հեղեղատարի, որը կառուցվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածում, և աշխատանքներն ավարտելուց հետո այն սահմանված կարգի համաձայն հանձնվելու է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությանը։

Քննարկման ավարտին Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, իսկ շահագրգիռ կողմերին առաջարկել 10-օրյա ժամկետում կազմել գոյություն ունեցող մակերևույթային ջրերի և անձրևաջրերի ողջ համակարգը գույքագրելու առաջարկություն, որի ավարտից հետո նոր կհստակեցվեն հետագա անելիքները՝ վերը նշված խնդիրներին օպտիմալ և հիմնավոր լուծումներ գտնելու ուղղությամբ։









« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ