ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն այցելել է «Արփա-Սևան» ջրատար

04.03.2022 Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանն այցելել է «Արփա-Սևան» ջրատար Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը կոմիտեի աշխատակիցների, «Ջրառ» ՓԲԸ-ի և «Եղեգնաձոր» ՋՕԸ-ի տնօրենների, ինչպես նաև «Որոտան-Արփա-Սևան» հավատարմագրային կառավարիչ «Արփա-Սևան» ԲԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել ՀՀ Վայոց Ձորի մարզ, որտեղ տեղում ծանոթացել է «Արփա-Սևան» հիդրոտեխնիկական համալիրի ներկա իրավիճակին:

Վահագն Գևորգյանի գլխավորությամբ աշխատանքային խումբն այցելել է Կեչուտի ջրամբար, որտեղ կառույցի պատասխանատուները Նախագահին մանրամասն ներկայացրել են ջրամբարի տեխնիկատնտեսական նկարագիրը, տեղեկություններ տրամադրել այս պահին ջրամբարում ամբարված ջրի ծավալների վերաբերյալ։ Ոլորտի ներկայացուցիչները Նախագահին հավաստիացրել են, որ ջրամբարը բերված է մեկնարկային վիճակի և առաջիկա ամիսներին դեպի Սևանա լիճ ջրբացթողումը կիրականացվի անխափան ու արդյունավետ:

Այցելություն է կատարվել նաև Եղեգիսի տեղամաս, ինչպես նաև Վահագն Գևորգյանը ծանոթացել է «Արփա-Սևան» ջրատարի փականային և ջրաչափական հանգույցների վերազինման ու արդիականացման աշխատանքներին:

Այցելության ավարտին Ջրային կոմիտեի նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ «Արփա-Սևան» ջրատարի անվտանգ շահագործման և 2022թ-ին Սևանա լիճ առավելագույն ջուր տեղափոխելու գործընթացը պատշաճ կերպով կազմակեպելու համար:










« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ