ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Աշխատաժողով «Ջրային կոմիտեի և նրա հիմնական կառույցների աջակցության ծրագրի» շրջանակներում ներկայացվող մեկնարկային հաշվետվության մասով

15.11.2021 Աշխատաժողով «Ջրային կոմիտեի և նրա հիմնական կառույցների աջակցության ծրագրի» շրջանակներում ներկայացվող մեկնարկային հաշվետվության մասով Ս.թ. նոյեմբերի 12-ին կայացավ Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր (CIP II), Փուլ 3 ծրագրի տեխնիկական աջակցության՝ «Ջրային կոմիտեի և նրա հիմնական կառույցների աջակցության ծրագրի» շրջանակներում ներկայացվող մեկնարկային հաշվետվության մասով աշխատաժողովը: Ծրագիրը ֆինանսավորվում է KfW բանկի կողմից` աջակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության ջրային ոլորտի քաղաքականության զարգացմանը, պայմանագրային կառավարմանը, ներդրումների գնահատմանը, բնակչության ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի բարելավմանն ուղված միջոցառումների իրականացմանը: Ծրագիրը կաջակցի Ջրային կոմիտեի կարողությունների զարգացմանը` ջրային ոլորտի ռազմավարությունն իրականացնելու և ոլորտի զարգացումը բարելավելու համար:

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի և նրա հիմնական կառույցների աջակցության ծրագրի պայմանագիրը կնքվել է 06.07.2021թ-ին GITEC-IGIP GmbH խորհրդատվական ծառայություններ իրականացնող ընկերության հետ: Խորհրդատուի ծառայությունները մեկնարկել են 10.08.2021թ-ին:


Ծրագրի հիմնական նպատակներն են` պատրաստել ընթացակարգեր, վերապատրաստել և
օժանդակել ՋԿ-ին` իրականացնելու և կատարելագործելու հետևյալ խնդիրները.


իրականացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ոլորտի ռազմավարության մշակման աշխատանքները,

արդյունավետ ֆինանսական կառավարմանը, բիզնես պլանի մշակմանը և դրամական միջոցների հոսքերի
պլանավորմանը,

ջրային ոլորտում արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով ձեռնարկների, ուղեցույցների մշակմանը, օրենսդրական փաթեթների մշակմանը

բնապապհանական, սոցիալական առողջության և անվտանգության (ԲՍԱԱ)
ասպեկտների ռազմավարության և օրենսդրական փաթեթների մշակմանը և այլ ուղղոթյուններով կարողությունների զարգացմանը։


Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Կարեն Դաղբաշյանը և Կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը ողջունելով հյուրերին՝ հավաստիացրել են, որ Կոմիտեն չափազանց կարևորում է այս ծրագիրը և ակնկալում է արդյունավետ համագործակցությամբ հասնելու շոշափելի արդյունքների:

Կարեն Դաղբաշյանը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում հանդիպումներն առավել հաճախակի կկազմակերպվեն՝ խնդիրներին երկարաժամկետ և հիմնավոր լուծումներ տալու համար:















« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ