ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Ջրային կոմիտե

26.09.2021 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր  այցելել է Ջրային կոմիտե

Նախարարը նախ ներկայացրել է կոմիտեի երկու նորանշանակ տեղակալներին՝ Մարտիրոս Նալբանդյանին և Դավիթ Սիմոնյանին, արդյունավետ աշխատանք է մաղթել նրանց, ապա նաև ծանոթացել աշխատակիցների և ՋՕԸ պետերի հետ։


Նախարարն ընդգծել է, որ ոլորտը շատ կարևոր ու բարդ ոլորտ է, միևնույն ժամանակ կուտակված շատ խնդիրներ կան, որոնք պետք է առաջիկայում լուծել։


Նախարարը կարևորել է ոլորտի ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունը, որը պետք է բխի առկա վիճակից և առաջարկի կոնկրետ լուծումներ։


Հանդիպման ընթացքում ՋՕԸ պետերը նախարարին են ներկայացրել ոլորտում առկա խնդիրները։


Նախարարը ներկաների ուշադրությունը սևեռել է ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրումների խնդիրի վրա և ընդգծել, որ առաջիկա ամիսներին՝ մինչև տարեվերջ, հավաքագրումները պետք է գերազանցեն 4,2 միլիարդ դրամը։

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ