ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հանդիպում-քննարկում Ջրային կոմիտեում

23.05.2021 Հանդիպում-քննարկում Ջրային կոմիտեում

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում տեղի է ունեցել համատեղ հանդիպում-քննարկում՝ տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև շահարգրիռ մարմինների ներկայացուցիչների հետ։


Հանդիպման ընթացքում կարևորվել են նախագծման թույլտվություններին կից տեխնիկական պայմանի վերջնական տարբերակի տրամադրմանն առնչվող հարցեր, որոնք հնարավորություն կտան պարզեցված ընթացակարգով ստանալ համապատասխան տեղեկատվություն, ինչը հիմք կծառայի կառուցապատման հետ կապված նախագծերի և բիզնես պլանների կազմման համար։


Քննարկվել են նաև միասնական համակարգի ձևավորման նպատակով ընթացակարգերին առնչվող մի շարք հարցեր։


Ինչպես նաև քննարկվել է նորակառույց բազմաբնակարանային շենքերի պոմպակայանների հանձման-ընդունման գործընթացներին, ստորգետնյա ավտոկայանատեղիներում պոմպակայանների տեղակայման հնարավորություններին և դեպի պոմպակայան այլ երկրորդային մուտքերին առնչվող այլ հարցեր։


Ջրային կոմիտեի գործընկերները տեղեկացել են նաև, որ գործում է սահմանված ընթացակարգ վերը նշված գործընթացը սահուն կազմակերպելու մասով։


Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ խնդիրների դեպքում արագ արձագանքման և լուծման տարբերակներ առաջարկելու վերաբերյալ։ 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ