ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է

22.03.2021 Մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է

1992 թվականին Ռիո դե ժանեյրոյում տեղի է ունեցել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման համագումարը, որտեղ առաջարկվել է մարդկության ուշադրությունը ջրային պաշարների հրատապ խնդրին հրավիրելու համար սահմանել հատուկ օր։


ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հավանություն է տվել նախաձեռնությանը և 1993 թվականին վճռել ամեն տարի մարտի 22-ին նշել Ջրի համաշխարհային օրը։


Թեպետ երկրագնդի մակերեսի 75%-ը ջուր է, դրա միայն փոքր մասն է պիտանի խմելու, կենցաղի, արդյունաբերության և տնտեսության համար։ Ջրային պաշարների անխնա վատնումը և դրանց վերականգնմանն ուղղված անբավարար միջոցները սպառնալիք են ամբողջ մարդկության համար։


ՄԱԿ-ի փորձագետների տվյալներով՝ մոլորակի մոտ 1,5 միլիարդ բնակիչ ապահովված չէ մաքուր խմելու ջրով։


Աշխարհի տարբեր շրջաններում ջրի հանդեպ վերաբերմունքը և նրա օգտագործման ձևերը տարբերվում են և կախված են մշակութային ավանդույթներից, տեղական սովորույթներից և հասարակական արժեքներից։ Ջուրը դարձել է սպառողական ապրանք, որը շատ հաճախ մարդիկ անտեսում են։


Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում։


Այսօր էլ մասնագիտական տոնը, ինչպես նաև Ջրային կոմիտեի հիմնադրման 20-ամյակը մի հարկի տակ էր հավաքել «ջրային ընտանիքի» ներկայացուցիչներին։


Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ ջրային տնտեսությունը իր բնույթով ամենախոցելի ոլորտներից է։ Կարևորեց նաև այդ ոլորտում կատարվող աշխատանքները, փորձը, նվիրումը ոլորտին և այդ ուղղությամբ տարվող մասնագիտական և վերլուծական հետազոտություններն ու ուսումնասիրությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից տարվող աշխատանքները։


Կարեն Սարգսյանը կարևորել է նաև խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման համակարգերի կայուն զարգացումն ու ապահովումը, անվտանգ, մատչելի ու ապահով ջրամատակարարման գործընթացի կազմակերպումը։


Ոռոգման ջրի մատակարարման ոլորտում ևս կարևորվել է ոռոգման ջրի կայուն մատակարարման ու հասանելիության հարցերը։

Նախագահը բարձր է գնահատել ոռոգելի հողերի մելորատիվ վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները և «Արփա-Սևան» թունելի պատշաճ շահագործումը, հակահեղեղային միջոցառումների իրականացումը, ջրամբարների, ջրանցքների, խողովակաշարերի, պոմպակայանների կառուցումն ու շահագործումը։


«Իմանալով, որ ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել, մենք միևնույն է խնայողաբար չենք օգտագործում մեր այդ անգին ռեսուրսը, այնինչ ջրային պաշարների խնամքը յուրաքանչյուրիս գործն է։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է այս գործում որոշակի պատասխանատվություն ստանձնի՝ մատակարար, թե՛ սպառող». նշել է կոմիտեի նախագահը։


Միջոցառման ընթացքում Ջրային կոմիտեի նախագահի կողմից ոլորտի մասնագետներին տրվեցին շնորհակալագրեր՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և համակարգի զարգացման գործում նշանակալի ավանդի համար։


Շնորհակալագրերի արժանացան նաև ջրային ոլորտի այն աշխատակիցները, ովքեր 2020 թվականի 44-օրյա պատերազմում աջակցել էին Զինված ուժերին, մատուցել ամբասիր ծառայություն, ցուցաբերել խիզախություն, անձնազոհություն և բարձր պահել հայրենիքի պատիվը։

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ