ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Կայուն զարգացման 6-րդ նպատակի տեղայնացումը Հայաստանում

15.03.2021 Կայուն զարգացման 6-րդ նպատակի տեղայնացումը Հայաստանում

Սույն թվականի մարտի 12-13-ին Դիլիջան քաղաքում կազմակերպվել է աշխատանքային ժողով՝ ՀՀ կառավարության «ԿԶՆ 6 տեղայնացումը Հայաստանում» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Ջրային կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված «ԿԶՆ 6 (Ջուր և Սանիտարիա) թիրախներին հասնելու ռազմավարությունը և դրա իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագրի» նախագծի իրականացումը:


Սույն նախագիծը ֆինանսավորվում է ՄԱԶԾ Ջրերի և Օվկիանոսների Կառավարման Գլոբալ Ծրագրի հովանու ներքո և իրականացվում է Ազգային Ջրային Համագործակցություն ՀԿ-ի կողմից։


Կարևորելով ռազմավարության ընդունումը` նախագծի լայնածավալ քննարկումների աշխատանքային ժողովին ներկա են գտնվել տարբեր շահագրգիռ մարմիններից ռազմավարություն մշակող փորձագիտական թիմեր, ինչպես նաև Ջրային կոմիտեի կողմից ձևավորված ԿԶՆ 6 թիրախների մոնիթորինգն իրականացնելու համար ձևավորված աշխատանքային խմբի անդամները։


Կայուն զարգացման 6-րդ նպատակի ռազմավարության և միջոցառումների ծրագրի քննարկման շահագրգիռ կողմերն են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը, Ջրային կոմիտեն, Վիճակագրական կոմիտեն, Հիդրոմետ ծառայությունը, Ընդերքի և բնապահպանական տեսչությունը, ինչպես նաև Փոխվարչապետի գրասենյակից ներկայացուցիչներ և անհատ փորձագետներ։


Քննարկմանը մասնակցել են նաև մի շարք դոնոր կազմակերպություններ՝ online հարթակով, ներկայացրել իրենց դիտարկումներն ու աշխատանքները և ձեռք բերել պայմանավորվածություներ՝ հետագա անելիքների վերաբերյալ։


Կայուն զարգացման գաղափարը ներառում է երեք կարևորագույն ուղղություն՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական։ Այս երեք կարևորագույն ուղղությունների հաջող գործակցումը կնպաստի մեր երկրի և հասարակության զգալի առաջընթացին։


Ջուրն ու ջրահեռացումը գտնվում են կայուն զարգացման կիզակետում և անվտանգ խմելու ջուրն ու համապատասխան ջրահեռացումը, ինչպես նաև հիգիենան՝ մարդու առողջության և բարեկեցության հիմնաքարերն են։ Ջուրն ընկած է կայուն զարգացման հիմքում և կայուն զարգացման 6-րդ նպատակն ու թիրախները սերտ փոխկապակցված են ծրագրի մյուս բոլոր նպատակների ու թիրախների հետ։


ԿԶՆ 6 թիրախների իրականացումը պահանջում է մեր երկրում մաքուր ջրի և սանիտարիայի խնդիրներին առնչվող՝ տարբեր ոլորտներում, տարբեր շահագրգիռ մարմինների ջանքերի համատեղում և դրանց իրականացման նկատմամբ պատշաճ մոնիթորինգ ու հաշվետվություն։


Անհրաժեշտ է նաև ընդունել ԿԶՆ 6 թիրախների իրականացումն ապահովող համակարգված ռազմավարություն, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով ուղղորդել տարբեր պետական մարմինների ջանքերը՝ սահմանված թիրախներին հասնելու համար։


Այդ մարմիններն իրարից անկախ չեն և դրանց աշխատանքները պետք է իրագործվեն համալիր մոտեցմամբ։ Այդ նպատակների իրագործումը պետք է լինի համատեղ աշխատանքի արդյունք, որը ներառում է ինչպես շահագրգիռ կողմերի, այնպես էլ հասարակության կարիքները և կարծիքը։


Երկօրյա արդյունավետ աշխատանքային քննարկումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ բարձրացված հարցերը ևս ներառել Ռազմավարության շրջանակներում։

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ