Դիմեք մեզ

Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով

08.03.2021 Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով

Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առիթով:


Մաղթում եմ առողջություն, երջանկություն, անսահման սեր ու ջերմություն:


Մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության ու տոկունության դրվագները, որոնք ուսանելի օրինակ են ապագա սերունդների համար:


Երախտագիտություն եմ հայտնում և գլուխ խոնարհում մայրերի առջև՝ ում զավակներն անմահացան հանուն հայրենիքի, մայրերի, որոնց որդիներն այս պահին էլ ծառայում են Հայոց բանակում ու ամուր պահում մեր երկրի սահմանները:


Անգնահատելի է ձեր դերակատարությունը հայրենիքի շենացման գործում:


Մարտի 8-ը մեզ համար ևս մի առիթ է՝ արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ և պատրաստակամությունը՝ անելու ավելին հանուն մեր մայրերի, մեր կանանց, քույրերի ու դուստրերի:


Թո՛ղ միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ։

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ