ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Ելույթներ և հարցազրույցներ

2019 թվականի ընթացքում Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվել. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒԼՅԱՆ

06.02.2020

2019 թվականին Սևանից լրացուցիչ ջրառ չի իրականցվել՝ «Ռադիոլուրի հյուրասրահ»-ում ասել է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը և նշել, որ ջրառը կատարվել է օրենքով թույլատրելի սահմանաչափով։


«Նպատակ ունենք բարձրացնել լճի մակարդակը․ 2019-ին ավելի շատ ջուր է լցվել Սևանա լիճ, քան բաց է թողնվել ոռոգման նպատակով», - ասել է ջրային կոմիտեի նախագահի տեղակալը՝ հույս հայտնելով, որ 2020թ-ին նույնպես լճից լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։


Հարություն Գուլյանի խոսքով՝ 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարների լցվածությունը գրեթե նույնն է։ Ամենաշատը լցված է Կեչուտի ջրամբարը, թերի է Ազատի ու Ապարանի ջրամբարների վիճակը։


2021 թվականին կավարտվի Վեդու ջրամբարի շինարարությունը, իսկ Եղվարդի ջրամբարի համար փնտրվում են ներդրումներ․ անհրաժեշտ է շուրջ 200 մլն դոլար։

Կոմիտեն նախատեսում է պահանջվող միջոցներն ապահովել պետություն-մասնավոր համագործակցությամբ։

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ