ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի և Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ

02.12.2020 ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի և Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ Տեղի ունեցած հանդիպում-քննարկման ընթացքում ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային ներդրումային ծրագրերի կառավարման համակարգի ներդրման շրջանակում Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ մշակված «Ներդրումային նախագծի հայեցակարգի և որակի գնահատման օրինակելի ձևը»։

Քննարկման ժամանակ ներկայացվել է նախագծի նկարագիրը, նախագծից բխող օրինակելի ձևը, շահագրգիռ գերատեսչության իրավասությունների շրջանակը և այլ հարցեր։

Մշակված ծրագրի նպատակն է հնարավորինս համակարգել ներդրումային ծրագրերի վերաբերյալ հարցերը և որոշումների կայացման համար ստեղծել հիմնարար բազա, քանի որ կան բազմաթիվ ներդրումային կարիքներ ու պետք է մեկտեղված ունենալ առկա բոլոր խնդիրները՝ երկարաժամկետ գործընթացի պլանավորումը ճիշտ կազմակերպելու համար։

Հանրային ներդրումների քաղաքականության վարչության անդամների հետ նմանօրինակ հանդիպումները Ջրային կոմիտեում կլինեն շարունակական՝ մշակվող համակարգի էֆեկտիվությունն ապահովելու համար։
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ