ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Սյունիք» ՋՕԸ-ի՝ 2020թ-ի ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները

16.07.2020 «Սյունիք» ՋՕԸ-ի՝ 2020թ-ի ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները

«Սյունիք» ՋՕԸ-ն 2020թ.-ի մարտ-հունիս ամիսներին՝ ոռոգման շրջանին ընդառաջ, իրականացրել է գարնան նախապատրաստական աշխատանքներ՝ «Կապան», «Գորիս», «Սիսիան», «Մեղրի» տեղամասերում:


«Կապան» տեղամասի ոռոգման ցանցը կազմված է փակ խողովակաշարային համակարգից՝
1. ամրացվել են բետոնյա հիմքերը,
2. կառուցվել են նոր բետոնյա և մետաղական հիմքեր,
3. էլեկտրաեռակցվել են հին խողովակաշարի վնասված հատվածները,
4. խողովակաշարի վրա տեղադրվել են բաժանարարներ, որի հետևանքով հեշտացել է սպասարկման գործընթացը,
5. վերանորոգվել և փոխվել են խողովակաշարի փականները,
6. վերանորոգվել են տարիներ շարունակ խնդիր առաջացնող կոմպենսատորները:

«Գորիս» տեղամասում իրականացվել են՝
1. Որոտանի մայր ջրանցքի մոտ 20կմ ջրաբերուկների ձեռքով մաքրման աշխատանքներ,
2. ջրանցքի երկարությամբ 8,5կմ կատարվել է ճանապարհների հիմնանորոգում՝մեքենայացված միջոցներով,
3. Շինուհայրի, Խնձորեսկի և Հարթաշենի պոմպակայաններում իրականացվել են կարգաբերման աշխատանքներ:

«Սիսիան» տեղամասում կատարվել են՝
1. Բնունիսի ջ/կ-ի մոտեցնող ջրանցքի մաքրման աշխատանքներ,
2. մետաղական խողովակների փոխարինման աշխատանքներ,
3. նոր փականների տեղադրում,
4. Դարբասի դերիվացիայի ջրանցքի մաքրում՝ մեքենայացված միջոցներով,
5. հին փականների վերանորոգում:

«Մեղրի» տեղամասում իրականացվել են՝
1. պոմպակայանների կարգաբերման աշխատանքներ,
2. պոմպերի վերանորոգում,
3. Ագարակի՝ խորքային հորի հիմնանորոգում,
4. 630ԿՎտ 1500պտ/րոպե 6000վ հզորությամբ էլեկտրաշարժիչի հիմնանորոգում,
5. վնասված խողովակաշարի վերանորոգման, ինչպես նաև փոխարինման աշխատանքներ,
6. նոր խողովակաշարերի համար կատարվել է խրամուղինների բացում՝ մեքենայացված եղանակով,
7. տեղադրվել են նոր փականներ և վերանորոգվել են հներ:


«Սյունիք» ՋՕԸ-ի սպասարկման տեղանքը գտնվում է բարդ ռելիեֆային գոտում, որի պատճառով դժվարանում են սպասարկման աշխատանքները, սակայն ընկերության աշխատակիցների ջանքերի շնորհիվ ջրօգտագործողները ժամանակին ստանում են իրենց հասանելի ջրի քանակը:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ