ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Արագածոտն» ՋՕԸ-ում 2020թ․ փետրվար ամսից սկսվել են ոռոգման համակարգերի նորոգման աշխատանքները

10.07.2020 «Արագածոտն» ՋՕԸ-ում 2020թ․ փետրվար ամսից սկսվել են ոռոգման համակարգերի նորոգման աշխատանքները
«Արագածոտն» ՋՕԸ-ն բաղկացած է հինգ հիդրոտեղամասերից, որոնք սպասարկում են 8642 հա ոռոգելի հողատարածքներ։ Շահառուների (ջրագտագործող ֆերմերների) թիվը կազմում է 15886։

2020թ.-ի՝ ոռոգման շրջանին ընդառաջ, գարնան նախապատրաստական աշխատանքների ընթացքում մաքրվել և վերանորոգվել են ինչպես միջտնտեսային, այնպես էլ ներտնտեսային ոռոգման համակարգերը։ Ջրանցքների չմաքրված ջրաբերուկները և տնտեսական աղբը գյուղական ու քաղաքային տարածքներից տեղափոխվել աղբավայր։

Բետոնային աշխատանքներ են կատարվել Օշականի մայր ջրանցքի, Նոր Ամանոսի BP-4-4 բաժանարարի, Աշտարակ քաղաքի, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ապարան ենթատարածքների ջրանցքների վրա։

Օշական և Կարբի ենթատարածքների ոռոգման ջրանցքների վրա տեղադրվել են LP-40 տիպի վաքեր, վերանորոգվել են ինչպես հարթ, այնպես էլ փակ խողովակաշարի վրա տեղադրված մետաղական փականներ։ Կոտրված և հետագա օգտագործման համար ոչ պիտանի փականները փոխարինվել են նորերով։

Փակ խողովակաշարերում մետաղական խողովակների կոռոզիայի ենթարկված հատվածները փոխարինվել են նորերով։ Խցանված խողովակաշարերը էլ. եռակցման միջոցով կտրվել և մաքրվել են քարերից և տնտեսական աղբից։

Աշտարակի մայր ջրանցքի Քասախի կիրճի հատվածում լանջերից թափված ժայռաբեկորները կոտրվել և հեռացվել են ջրանցքից՝ ձեռքի գործիքների օգնությամբ։

Նոր հողատարածքներ ոռոգելու նպատակով տեղադրվել է 400գծմ պոլիէթիլենային խողովակ։

Վերականգնվել են պոմպակայանների պոմպային ագրեգատները, ինչպես գործարանում, այնպես էլ ընկերության ուժերով։

Գարնան նախապատրաստական աշխատանքների ընթացքում մաքրվել և վերանորոգվել են շուրջ 91կմ մայր և միջտնտեսային ջրանցքներ, 16.5կմ ջրանցքներ, 52 հիդրոտեխնիկական կառուցվածքներ, 4 պոմպակայան, ինչպես նաև կատարվել են 32 հատ մեքենամեխանիզմների նորոգման աշխատանքներ։

«Արագածոտն» ՋՕԸ-ն ոռոգման շրջանի մեկնարկը տվել է համակարգը աշխատանքի պատրաստ վիճակում։

Ստորև կատարված աշխատանքների ամփոփ նկարագիրը.

• Ոռոգման ցանցերի մաքրում ձեռքով՝ 64.5կմ,
• Ոռոգման ցանցերի մաքրում մեխանիզմով՝ 53.8կմ,
• Ոռոգման ցանցերի նորոգում՝ 23.8կմ,
• ՀՏԿ-ների և ջրաչափական դիտակետերի նորոգում՝ 52 հատ,
• Պոմպակայանների և խորքային հորերի նորոգում՝ 6 հատ:

«Արագածոտն» ՋՕԸ-ում ջրամատակարարման մեկնարկը տրված է, ջրօգտագործողներին ըստ հայտերի մատակարարվում է ոռոգման ջուր։
 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ