ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պարզաբանումը ԱՐ հեռուստաընկերության Ազդարար լրատվական ծրագրին

22.09.2014

Սեպտեմբերի 20-ին Ար հեռուստաընկերության Ազդարար լրատվական ծրագրի ընթացքում ջրաբան, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանն անհիմն մեղադրանք հնչեցրեց ՀՀ կառավարության կողմից ջրամբարաշինական աշխատանքներն ուշացնելու մեջ, մասնավորապես նշելով, որ Վեդու ջրամբարը պետք է պատրաստ լիներ և շահագործման հանձնվեր 2015 թվականին: ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է, որ որևէ խոստում Վեդու ջրամբարի 2015 թվականին շահագործման հանձնելու կապակցությամբ երբևէ չի տվել: Ավելին` բոլոր փաստաթղթերում և հրապարակային ելույթներում միշտ հնչեցվել է, որ 2015 թվականին պատրաստ կլինեն նշված ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերը և կմեկնարկի շինարարական աշխատանքների սկսման փուլը:


Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ ջրամբարաշինությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընտրվել է գերակա ուղղություն և առաջնահերթ իրականացման ենթակա ծրագիր: Մոտ ապագայում, ինչպես բազմիցս նշել ենք, ձեռնամուխ ենք լինելու 4 խոշոր ջրամբարաշինական աշխատանքների իրականացմանը (Կապս, Վեդի, Եղվարդ, Սելավ-Մաստարա), որոնք գտնվում են կա՛մ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների իրականացման, կա՛մ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, կա՛մ ֆինանսական միջոցների ներգրավման համար դոնոր կազմակերպությունների հետ բանակցման փուլում:

 

Ընդհանուր առմամբ բոլոր աշխատանքները նախապատրաստական փուլում են և ընթանում են ըստ նախատեսված գրաֆիկի: Եղվարդի անավարտ ջրամբարի ուսումնասիրման աշխատանքները կավարտվեն 2015 թվականին, Մաստարայի ջրամբարի կառուցման նպատակով բանակցություններ են ընթանում Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթյան հիմնադրամի հետ, Վեդու և Կապսի ջրամբարների կառուցման համար ընտրվել է խորհրդատու կազմակերպություն:


ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն կոչ է անում բանավոր և գրավոր խոսքում զերծ մնալ ոչ ստույգ և չճշտված տեղեկատվություն հրապարակելուց:

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ