ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Տեղեկատվություն «Արարատ» ՋՕԸ-ի կողմից սպասարկվող տարածքներում գարնան նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ

05.06.2020 Տեղեկատվություն «Արարատ» ՋՕԸ-ի կողմից սպասարկվող տարածքներում գարնան նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ

«Արարատ» ՋՕԸ-ն սպասարկում է Արարատի մարզի Լուսառատ, Եղեգնավան, Նոյակերտ, Ոսկետափ, Այգավան, Ավշար, Արարատ, Սուրենավան, Արմաշ, Երասխ, Պարույր Սևակ, Վարդաշատ, Զանգակատուն համայնքների ջրօգտագործող հողագործներին և ոռոգման շրջանը պատշաճ կազմակերպելու նպատակով՝ փետրվար ամսից սկսել է համակարգերի նորոգման ու մաքրման աշխատանքները։

 

Ընդհանուր առմամբ իրականացվել են.


1. Ոռոգման ցանցի մեքենամեխանիզմով մաքրում՝ 264.8կմ
2. Ոռոգման ցանցի ձեռքով մաքրում՝ 90կմ
3. Ոռոգման ցանցի նորոգում՝ 57կմ
4.ՀՏԿ-ների/հիդրոտեխնիկական կառուցվածքներ/ և ջրաչափական դիտակետերի նորոգում՝ 30 հատ
5. Խորքային պոմպերի նորոգում՝ 38 հատ

«Արարատ» ՋՕԸ-ի կողմից շահագործվող «Խոր-Վիրապ», «Նոյակերտ-1», «Նոյակերտ-2», «Արարատ հորիզոնական», «Ձախ-ճյուղ», «Արմաշ» պոմպակայաններում կատարվել են հիմնական և ընթացիկ նորոգման աշխատանքներ, իսկ «Արազափ-1» և «Ավշար-Այգավան» պոմպակայաններում տեղադրվել են մեկական նոր պոմպեր։


Վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաև 35 խորքային հորերի պոմպերի, էլեկտրական ենթակայանների և ուժային տրանսֆորմատորների վրա։


Վերը նշված բոլոր տեղամասերում կատարվել են ոռոգման միջտնտեսային և ներտնտեսային ջրատարների մաքրման աշխատանքներ, փոխվել են քայքայված երկաթբետոնյա կիսախողովակները և վթարված մետաղական խողովակները, վերանորոգվել են վաքերի կցատեղերի քայքայված բետոնները։


Նորոգվել և/կամ տեղադրվել են ընդհանուր թվով 37 հարթ մետաղական և չուգունյա փականներ, 2 օդահեռներ (վանդուզներ)։


Ներկայումս ընթանում են ջրատարների առափի, շեպերի և հատակի սրսկման աշխատանքներ՝ խոտերի ու թփերի չորացման նպատակով։


Նորոգման ու մաքրման աշխատանքներն ավարտվել են և արդեն իսկ 2020թ.-ի մարտի 15-ից սկսվել է ոռոգման ջրի մատակարարումը ջրօգտագործողներին։  

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ