ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Արմավիր» ՋՕԸ-ի՝ 2020թ-ի ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները

22.05.2020 «Արմավիր» ՋՕԸ-ի՝ 2020թ-ի ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները
Անդրադառնալով «Արմավիր» ՋՕ ընկերությանը՝ պետք է նշել, որ 2020թ.-ի գարնան նախապատրաստական աշխատանքներն այստեղ սկսել են մարտի 10-ից և արդեն ապրիլի երկրորդ տասնօրյակին համակարգը պատրաստ է եղել ոռոգման շրջանին։

2020թ.-ի ապրիլի 18-ից «Ջրառ» ՓԲԸ-ից ընկերությունն արդեն իսկ ստացել է ոռոգման ջուր:

Գարնան նախապատրաստական աշխատանքների ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

1. Առվահան աշխատանքներ՝ 1678.5 կմ
2. Ոռոգման ցանցի մաքրում՝ 98.460 կմ
3. Ոռոգման ցանցի նորոգում՝ 19.2 կմ
4.ՀՏԿ-ների/հիդրոտեխնիկական կառուցվածքներ/ և ջրաչափական դիտակետերի նորոգում՝ 69 հտ
5. Ջրհան կայանների և խորքային պոմպերի նորոգում ՝ 50 հտ:


Վերը նշված աշխատանքները կատարվել են «Արմավիր» ՋՕ ընկերության սպասարկման տարածքի՝ Արմավիրի մարզի թվով 41 համայնքներում։

«Արմավիր» ՋՕ ընկերության սպասարկման տարածքում գտնվող ոռոգման ցանցը ներառում է հողային և երեսպատված հունով, ինչպես նաև փակ խողովակաշարով ջրատարներ:

Ջրատարները մաքրվել են կենցաղային աղբից, բնահողից, իրականացվել են զոդման և բետոնավորման աշխատանքներ:

Երեսպատված հունով քայքայված ջրատարները փոխարինվել են նոր՝ երկաթբետոնյա կիսախողովակներով:

Նոր խողովակներով տեղ-տեղ փոխարինվել են նաև փակ խողովակաշարով ջրատարները:

Ամբողջովին մաքրվել, աղբից ու բնահողից ազատվել են Մարգարայի, Տանձուտի, Մրգաշատի, Փշատավանի, Նալբանդյանի միջ/տնտ ջրանցքները և Սև Ջրի հեռացնող ջրանցքը:

Ջրհան կայաններում և Խորքային հորերում վերանորոգվել և տեղադրվել են պոմպերը։


Ղարա Ղալայի, Հուշակերտի, Նոր Կեսարիայի և Զարթոնքի պոմպակայաններում կատարվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ: 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ