ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Թալին» ՋՕԸ-ի՝ 2020թ-ի մարտ-ապրիլ ամիսներին ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները

19.05.2020 «Թալին» ՋՕԸ-ի՝ 2020թ-ի մարտ-ապրիլ ամիսներին ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները

Ստորև ներկայացնում ենք «Թալին» ՋՕ ընկերության՝ 2020թ-ի մարտ-ապրիլ ամիսներին ոռոգման շրջանին ընդառաջ իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները։

 

1. ոռոգման ցանցի մեխանիզմով մաքրման աշխատանքներ՝ 162,95կմ
2. ոռոգման ցանցի ձեռքով մաքրման աշխատանքներ՝ 132,4կմ
3. ոռոգման ցանցի նորոգման աշխատանքներ՝ 60,4կմ
4.ՀՏԿ-ների /հիդրոտեխնիկական կառուցվածքներ/ և ջրաչափական դիտակետերի նորոգման աշխատանքներ՝ 37 հտ
5. Պոմպակայանների նորոգման աշխատանքներ՝ 6 հտ

«Թալին» ՋՕ ընկերության սպասարկման տարածքում գտնվող ոռոգման ցանցը ներառում է հողային և երեսպատված հունով, ինչպես նաև փակ խողովակաշարով ջրատարներ։


Ջրատարները մաքրվել են կենցաղային աղբից, բնահողից, վերանորոգվել են զոդման և բետոնավորման աշխատանքների միջոցով։


Ամբողջովին մաքրվել՝ աղբից ու բնահողից ազատվել են միջտնտեսային և ներտնտեսային բաժանարարները։


Թալին N1, N7-ի առաջին աստիճանի /Սարալանջ/, N7-ի երկրորդ աստիճանի /Արեգ/, Դաշտադեմի, Շտրեկի պոմպակայաններում կատարվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ։


Ներքին գոտիներում, որն իր մեջ ներառում է Արագածավան, Արտենի, Արգինա, Լուսակն համայնքները՝ ավարտվել են գարնան նախապատրաստական աշխատանքները։


Այժմ աշխատանքներ են ընթանում վերին գոտում, որտեղ ջրամատակարարումը կատարվում է պոմպակայաններով և սեփական ջրաղբյուրներով։

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ