ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեն նոր շարք է սկսում, որի միջոցով պարբերաբար կներկայացնենք գարնան նախապատրաստական աշխատանքները

18.05.2020
Ջրային կոմիտեն նոր շարք է սկսում, որի միջոցով կայքում պարբերաբար կներկայացնենք 2020թ-ի ոռոգման շրջանին ընդառաջ «Ջրառ» ՓԲԸ-ի և թվով 15 ջրօգտագործողների ընկերությունների կողմից իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները։

Մեկնարկը կտրվի «Արտաշատ» ՋՕ ընկերությունից։
«Արտաշատ» ՋՕ ընկերությունը 2020թ-ի մարտ-ապրիլ ամիսներին՝ ոռոգման շրջանին ընդառաջ իրականացրել է մեծ ծավալով գարնան նախապատրաստական աշխատանքներ:

Այդ թվում՝
1.ոռոգման ցանցի մեքենամեխանիզմով մաքրման աշխատանքներ՝ 1018կմ
2.ոռոգման ցանցի ձեռքով մաքրման աշխատանքներ՝ 228կմ
3.ոռոգման ցանցի նորոգման աշխատանքներ՝ 40կմ
4.ՀՏԿ-ների/հիդրոտեխնիկական կառուցվածքներ/ և ջրաչափական դիտակետերի նորոգման աշխատանքներ՝ 140 հատ
5.խորքային պոմպերի նորոգման աշխատանքներ՝ 24 հատ

«Արտաշատ» ՋՕ ընկերության սպասարկման տարածքում գտնվող ոռոգման ցանցը ներառում է հողային և երեսապատված հունով, ինչպես նաև փակ խողովակաշարով ջրատարներ:
Ջրատարները մաքրվել են կենցաղային աղբից, բնահողից, վերանորոգվել են զոդման և բետոնավորման աշխատանքների միջոցով:

Երեսպատված հունով քայքայված ջրատարները փոխարինվել են նոր՝ երկաթբետոնյա կիսախողովակներով:
 
Նոր խողովակներով տեղ-տեղ փոխարինվել են նաև փակ խողովակաշարով ջրատարները:

Ամբողջովին մաքրվել, աղբից ու բնահողից ազատվել է Դվին ջրանցքը, Խորքային հորերում վերանորոգվել և տեղադրվել են պոմպերը։  Քաղցրաշենի, Բուրաստան - Բաղրամյան - Արաքսավան, Գոռավան, Վեդի №1, Փոքր Վեդի, Սիսավան պոմպակայաններում կատարվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ:  
 
                                                                          
 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ