ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Նորանշանակ ղեկավարն անցկացրեց առաջին խորհրդակցություն Ջրային կոմիտեում

12.02.2020 Նորանշանակ ղեկավարն անցկացրեց առաջին խորհրդակցություն Ջրային կոմիտեում
Նորանշանակ ղեկավար Կարեն Սարգսյան փետրվարի 11-ին աշխատանքային առաջին խորհրդակցությունն անցկացրեց: Քննարկվեցին բազմաթիվ հարցեր՝ կազմակերպչականից մինչև օրենսդրական դաշտի վերանայում: Օրակարգում դրված առաջին հարցն էր՝ ընկերությունների ֆինանսական դրությունը և դրա առողջացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև անդրադարձ է եղել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հրատապ խնդիրներին և առաջիկա անելիքներին:

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը հորդորել է Ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարներին՝ հետևողական լինել գանձումների հարցում, հատկապես նախորդ տարիների դեբիտորական պարտքերի մարման ուղղությամբ, ջրօգտագործողների հետ մշտական աշխատանք տանել, հաշվետու լինել նրանց առաջ, ինչպես նաև ներկայացնել կատարած աշխատանքները:

«Ոլորտում կարճ ժամանակում անհրաժեշտ է իրականացնել լրջագույն բարեփոխումներ, բարձրացնել ջրօգտագործող ընկերությունների գործունեության արդյունավետությունը, որպեսզի մեծանա ազգաբնակչության վստահությունն այս համակարգի նկատմամբ»,- նշեց նախագահ Կարեն Սարգսյանը:

Անդրադառնալով ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին՝ նախագահը նախ անհրաժեշտ է համարել խստացնել ոլորտի վերահսկողությունը, բարձրացնել թափանցիկության աստիճանը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել ջրի կորուստները նվազեցնելու ուղղությամբ:

Կոմիտեի նախագահն առաջարկել է հետևողական լինել նաև գնումների հարցում, որպեսզի ընթացիկ տարում ՋՕԸ-ներն ապահովված լինեն անհրաժեշտ ծառայություններով:

Ներկայացուցիչները խոսել են իրենց տարածաշրջանների խնդիրներից, հույս հայտնել, որ կառավարության, Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծումներ կտրվեն շատ հարցերի:

Քննարկվել են նաև գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացվող, ինչպես նաև ՋՕԸ-ների կողմից շահագործվող պոմպակայանների, ջրանցքների, ջրամբարների ու պոմպակայանների ջրընդունիչ ավազանների մոտեցնող և հեռացնող ջրանցքների ընթացիկ նորոգման և մաքրման աշխատանքներին, ոռոգելի հողերի հաշվառման, ջրբաշխների, տեղամասերի պատասխանատուների պարտականությունների հստակ սահմանման ու հետևողական կատարման հարցերին:

Քննարկման վերջում Կոմիտեի նախագահը Ջրօգտագործողների ղեկավարներին հանձնարարեց սահմանված կարգի համաձայն ամփոփել 2019 թվականի GIS երկատեղեկատվական համակարգերը: Տրվեցին նաև համապատասխան հանձնարարականներ՝ 2020 թվականի գարնան նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու և ոռոգման շրջանը պատշաճ կերպով սկսելու համար:
 
 
 
« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ