ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Նախարար Սուրեն Պապիկյանը ՏԿԵՆ ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Կարեն Սարգսյանին

07.02.2020

200Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ՏԿԵՆ ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Կարեն Սարգսյանին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախորդ ղեկավարին և տեղակալներին անցած տարվա ընթացքում գրանցված հաջողությունների համար: Միաժամանակ նախարարը մատնանշել է այն խնդրահարույց կետերը, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել առաջիկայում:

Շնորհավորելով կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը անդրադարձել է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջիկա անելիքներին: Նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերով՝ նորանշանակ ղեկավարի առջև խնդիր է դրված նոր որակ և փոփոխություններ հաղորդել կոմիտեի գործունեությանը և բարձրացնել համակարգի արդյունավետությունը, ինչի հաջողությունը մեծապես պայմանավորված է նաև աշխատակազմի պատասխանատու և սրտացավ աշխատանքով:

Ջրային կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ու կառավարությանը վստահության համար և պատրաստակամություն հայտնել անել հնարավոր ամենը՝ սպասելիքներն արդարացնելու ու սահմանված նշաձողերին հասնելու ուղղությամբ:

Ամփոփելով Սուրեն Պապիկյանը կոմիտեի ղեկավարին և աշխատակազմին մաղթել է բեղուն և արդյունավետ համատեղ աշխատանքային գործունեություն: 

 

Աղբյուրը՝ ՏԿԵՆ կայք.

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ