ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահը Փարիզում մասնակցել է «ԵՄ Ջրային նախաձեռնություն+ շաբաթ» աշխատաժողովին

04.12.2019 Ջրային կոմիտեի նախագահը Փարիզում մասնակցել է «ԵՄ Ջրային նախաձեռնություն+ շաբաթ» աշխատաժողովին

Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը նոյեմբերի 25-28-ը Փարիզում մասնակցել է Արևելյան գործընկերության «ԵՄ Ջրային նախաձեռնություն+ շաբաթ» խորագրով աշխատաժողովին:


EUWI+ շաբաթվա նպատակն էր խթանել ծրագրի առաջընթացը և վեց երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներին իրազեկել ջրային քաղաքականության և ջրերի համապարփակ կառավարման վերաբերյալ վերջին զարգացումների մասին: Շաբաթվա ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ Ֆրանսիայի ջրային քաղաքականության համար պատասխանատու կառավարական մարմինների տարբեր բաժինների փորձագետների հետ։

Հանդիպումը համախմբել է ծրագիրն իրականացնող և մասնակից երկրների, գործընկեր միջազգային կառույցների` ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողով /UNECE/, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության /OECD/ և ԵՄ անդամ պետությունների պետական պաշտոնյաների, պատվիրակությունների և տնտեսագետների, Արևելյան գործընկերության վեց երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա), Եվրահանձնաժողովի և Ֆրանսիայի իշխանությունների (նախարարություններ, ջրային գործակալություն) ներկայացուցիչների: Յուրաքանչյուրը ներկայացրել է իր երկրում տիրող ոլորտային իրավիճակը, ներկա գործընթացները, խնդիրները:


2020 թվականին ծրագրի առանցքային արդյունքը վեց երկրների՝ ութ գետավազաններում փորձնական մշակված գետավազանային կառավարման նոր ծրագրերն են, ներառյալ ջրային լաբորատորիայի և ջրի մոնիտորինգի սարքավորումների արդիականացումը:


Հայաստանում ծրագրի աջակցության շրջանակներում մշակվում են Հրազդան և Սևան գետավազանների կառավարման պլանները, ինչպես նաև ամբողջությամբ վերանորոգվել և վերազիննվել է ջրի որակի լաբորատորին, որի պաշտոնական բացումը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին։


Ի լրումն Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքում ոռոգման ջրի հաշվառման 50 դիտակետերի սարքավորումներով կահավորման ծրագրի, որն իրականացվել է ԵՄՋՆ+ ծրագրի ֆինանսավորմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել նույն ծրագրով Սևանի ջրավազանում ևս 33 դիտակետեր հագեցնելու վերաբերյալ։

Աշխատաժողովի մասնակիցները այցելել են Արտո-Պիկարդի ջրային գործակալություն և Լիլլի ագլոմերացիա։

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ