ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՋՕԸ-երի ընթացիկ խնդիրների քննարկում Ջրային կոմիտեում

26.11.2019 ՋՕԸ-երի ընթացիկ խնդիրների քննարկում Ջրային կոմիտեում

Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ, քննարկել ոլորտին առնչվող աշխատակարգային և կազմակերպչական հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Աբգարյանը, ինչպես նաև կոմիտեի և ՋՏ ԾԻԳ-ի աշխատակիցներ։

Ընկերությունների տնօրեններին ուղղված իր խոսքում պարոն Գուլյանը նշել է, որ ընթացիկ տարվա աշխատանքների արդյունավետությամբ և ջրային ռեսուրսների օպտիմալ կառավարմամբ է պայմանավորված ոռոգման համակարգերի կազմակերպաիրավական հետագա տեսլականը։

Նա մտահոգություն է հայտնել Ջրօգտագործողների ընկերությունների կողմից գանձումների փաստացի ցուցանիշների առնչությամբ և ընդգծել, որ պետք է վերջ դնել այն գործելաոճին, երբ կառավարությունը ստիպված է լինում բյուջեից ամեն տարի փոխհատուցել ՋՕԸ-երի անարդյունավետ աշխատանքների հետևանքով տարիներ շարունակ գոյացած պարտքերը։

Կոմիտեի փոխնախագահը արձանագրել է, որ ՋՕԸ-ներն դեռևս պարտքեր ունեն «Ջրառ» ՓԲԸ-ին և պետք է մինչ 2019թ-ի ավարտը մարեն այդ պարտքերը:

Նա անդրադարձավ նաև ոլորտում օրենսդրական մի շարք փոփոխությունների անհրաժեշտությանը և Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների քննարկմանը ներկայացրեց «Ջրօգտագործողների ընկերության կողմից ջրօգտագործողին ոռոգման ջուր մատակարարելու մասին» պայմանագրի նախագիծը:

Քննարկման ավարտին եղան հանձնարարականներ. սեղմ ժամկետներում Կոմիտե ներկայացնել ոռոգման համակարգերի տեխնիկական վիճակի թերությունների մասին տեղեկագրեր՝ գնումների գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով:

Նշենք, որ թերությունների մասին տեղեկագրեր կազմվում են ոռոգման համակարգերի, դրանց կառուցվածքների զննումներն իրականացնելու նպատակով տարեկան առնվազն երկու անգամ` մինչև ոռոգման շրջանի սկիզբը և ոռոգման շրջանի ավարտից հետո, որոնց նպատակն է որոշել և ճշգրտել նորոգման տեսակները, ծավալներն ու կատարման ժամկետները:

 

 

 







« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ