ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Մինչ տարեվերջ պետք է էապես բարձրացվի ոռոգման վճարների հավաքագրումը․ Ջրային կոմիտե

23.10.2019 Մինչ տարեվերջ պետք է էապես բարձրացվի ոռոգման վճարների հավաքագրումը․ Ջրային կոմիտե

Ջրօգտագործողների ընկերությունների տնօրեններն ու վարչական խորհուրդների նախագահները հոկտեմբերի 22-ին Ջրային կոմիտեում համատեղ քննարկման են մասնակցել՝ օրակարգային հրատապ հարցերով։ Մասնավորապես, պարտքերի և ընթացիկ վճարումների խնդիրը չի կորցնում արդիականությունը, քանի դեռ առնվազն բավարար մակարդակ չի ապահովվել։


Ջրային կոմիտեի նախագահը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է փաստին, որ ոռոգման ջրի վճարների պարտքեր ունեն անգամ վարչական խորհուրդների անդամները։ Վարդան Մելքոնյանը հորդորել է ՋՕԸ ներկայացուցիչներին՝ մարել ունեցած պարտքերը և անընդհատ աշխատանք տանել նաև ջրօգտագործողների հետ, որպեսզի ապահովվեն պարբերական վճարումները։


Ներկայացվել են վճարումների օպերատիվ տվյալները, որոնք տեսանելի են դարձնում ՋՕԸ-ների ֆինանսական դաշտի իրական պատկերն ու առողջացման միտումները։ «Խնդիր է դրված հասնել մինչև 90 տոկոս հավաքագրման և սա հնարավոր կլինի միայն ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ»․ փաստել է Ջրային կոմիտեի ղեկավարը և հորդորել ամեն ինչ անել, որ 2020թ․ մտնենք առանց աշխատավարձերի ու էլեկտրաէներգիայի վճարի պարտքերի։ Վարչական խորհուրդների ղեկավարները ներկայացրել են իրենց մտահոգող տեղական խնդիրները, մասնավորապես համակարգերի շահագործման, ջրի կորուստների, տեխնիկական հնարավորությունների և այլ հարցերի հետ կապված։ Բարձրացված հարցերին սպառիչ պատասխաններ են տրվել։

Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը խոսել է ընկերությունների՝ պատվիրակված հաշվապահական ծառայության անցնելու մասին, նշել, որ ֆինանսական թափանցիկության և օպերատիվության համար այն լավագույն լուծումն է և պետք է մինչև նոյեմբերի մեկն ավարտել նախապատրաստական բոլոր միջոցառումները, որպեսզի սահուն անցումն ապահովվի։ Չմշակվող հողերի ամբողջական հաշվառման հարցը ևս օրակարգում է և եթե ընկերությունները սպառիչ տեղեկատվություն չներկայացնեն, հիմք կընդունվեն GIS համակարգով ստացված տվյալները։ Կոմիտեի նախագահի տեղակալն առաջարկել է հետևողական լինել նաև գնումների հարցում, որպեսզի հաջորդ տարում ՋՕԸ-ներն ապահովված լինեն անհրաժեշտ ծառայություններով։

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ