ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Շինարարական աշխատանքները պետք է որակով ու ժամանակին կատարվեն․ Ջրային կոմիտե

17.10.2019 Շինարարական աշխատանքները պետք է որակով ու ժամանակին կատարվեն․ Ջրային կոմիտե

ՏԿԵՆ ջրային կոմիտեն, «Վեոլիա Ջուր» ընկերության հետ 2018թ․ կնքված համաձայնագրով, սպառողների համար սակագնի թանկացում թույլ չտալու նպատակով, ջրամատակարարման համակարգում 1,028մլրդ դրամի պարտադիր կապիտալ շինարարական աշխատանքների պարտավորություն է ստանձնել՝ ուղղված համակարգերի նորացմանը։ Մասնավորապես, նախատեսված է 450 մլն դրամի շինաշխատանք՝ հանրապետության մարզերում՝ 10 ծրագրով։


Ըստ իրականացվող աշխատանքների, քլորակայաններ են կառուցվում Շիրակի մարզի Սարագյուղ, Վարդաբլուր համայնքների օրվա կարգավորիչ ջրամբարների տարածքներում, Ղազանչի ջրաղբյուրների սանիտարական գոտում, ջրատարներ ու կոյուղագծեր են կառուցվում Լոռու, Արմավիրի, Արարատի մարզերի համայնքներում։


ՏԿԵՆ ջրային կոմիտեում հոկտեմբերի 17-ին հերթական քննարկման են հրավիրվել նշված աշխատանքներն իրականացնող նախագծային, շինարարական, տեխվերահսկող ընկերությունները։

Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սամսոն Զատիկյանը փաստել է, որ հանդիպման նպատակը շինաշխատանքների ընթացքը քննարկելն է, որպեսզի դրանք ժամանակին և որակով իրականացվեն։ Նաև պատրաստակամություն հայտնել՝ խոչընդոտների, ընթացիկ խնդիրների ծագման դեպքում աջակցել ընկերություններին, որպեսզի հնարավոր լինի աշխատանքները կատարել սահմանված ժամանակացույցով։


Ընկերությունների ներկայացուցիչները խոսել են հաճախ հանդիպող մի քանի խնդիրների մասին՝ հիմնականում կապված հանրային մյուս ծառայությունների հետ, օրինակ՝ բարձր լարման էլեկտրական գծերի, որոնց հարցում կարևոր է նաև համապատասխան ծառայության ու մասնագետների ներգրավումը, որպեսզի խրամուղիների փորման ընթացքում մալուխներ չվնասվեն։ Կամ որոշ դեպքերում հարկ է լինում տեղական ինքնակառավարման մարմինների հետ լրացուցիչ ճշգրտումներ կատարել։ Այս և նման հարցերում Ջրային կոմիտեն պատրաստ է օգնել ընկերություններին, որպեսզի ավելի արագ կարգավորվեն խնդիրները։


Ջրային կոմիտեի պաշտոնյան հետաքրքրվել է շինարարական որոշ կազմակերպություններից, թե որն է աշխատանքների ուշացման պատճառը․ մի դեպքում դրանք սուբյեկտիվ, որոշ դեպքերում էլ օբյեկտիվ պատճառաբանություն ունեն․ բոլոր դեպքերը քննարկվել են, տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Մեկ շինընկերության պայմանագիր խզվել է՝ աշխատանքը պատշաճ չկատարելու համար։


Սամսոն Զատիկյանը հանձնարարել է տեխվերահսկող ընկերություններին՝ հետևողական լինել հատկապես նախագծային շեղումների դեպքում և փոխանցել է նաև Ջրային կոմիտեի նախագահի հորդորը բոլոր ընկերություններին՝ աշխատել առավելագույնս թափանցիկ ու որակով, չշեղվել պայմանագրային պայմաններից ու նախագծերից և հստակ պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները։

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ