ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ոռոգման համակարգերի հիմնանորոգման ծավալուն աշխատանքներ կիրականացվեն

23.09.2019 Ոռոգման  համակարգերի հիմնանորոգման ծավալուն աշխատանքներ կիրականացվեն
Ջրային կոմիտեում շարունակվում են պարբերական խորհրդակցությունները՝ Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների մասնակցությամբ, հերթական հանդիպումը սեպտեմբերի 23-ին էր։ Առաջնահերթ քննարկվել են ջրօգտագործողներին մատակարարված ոռոգման ջրի վճարների և կուտակված պարտքերի հավաքագրման հարցերը։

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը հրապարակել է բոլոր ընկերությունների ցուցանիշները, դրանք համադրել ծրագրված, տարվա ավարտին նախատեսված տվյալների հետ և մտահոգություն հայտնել, որ ՋՕԸ-ները հավաքագրումներն ակտիվացնելու կարիք ունեն։ Ֆինանսական կարգապահությունը պատշաճ մակարդակի ապահովելու համար առաջարկ է հնչել՝ հստակ սահմանել ոչ միայն ընկերության ղեկավարների, այլև տեղամասերի պետերի, ջրբաշխների նյութական պատասխանատվությունը, որպեսզի ջրի բաշխումը պարտադիր գրանցվի մատյանում, ջրօգտագործողն էլ իմանա, որ իր օգտագործած որոշակի ծավալի ջրի դիմաց պարտավոր է վճարել հասանելիք գումարը։

Ի դեպ, առաջիկայում, առանց նախազգուշացման, այցեր կլինեն ՋՕԸ-ներ, ստուգումներ, որպեսզի հնարավոր լինի տեղերում իրականացվող աշխատանքների անաչառ պատկեր ստանալ։

Կոմիտեի փոխնախագահը կարևորել է նաև ընկերություններում գնումների մասնագետի առկայությունը, որպեսզի նրանք կարողանան մրցույթներ կազմակերպել և օպտիմալ տարբերակներով տեխնիկա ու ծառայություններ ձեռքբերել ՋՕԸ-ների համար։ Մասնավորապես, կարևոր է առաջիկայում առվահան մեքենաների գնումը։

Ջրային տնտեսության ԾԻԳ-ի՝ ՋՕԸ աջակցող թիմի մասնագետները ևս կշարունակեն այցելել ընկերություններ՝ օպերատիվ խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով։


Չմշակվող հողերի հաշվառման պահանջն ուժի մեջ է և Ջրային կոմիտեն ակնկալում է ամփոփ և ամբողջական տեղեկատվության ստացում՝ յուրաքանչյուր ընկերությունից․ տնօրեններին հիշեցնում է Հարություն Գուլյանը։


Ջրային կոմիտեի փոխնախագահը տեղեկացրել է ընկերությունների ղեկավարներին, որ կառավարությունը մեծ աջակցություն կցուցաբերի համակարգի հիմնանորոգման աշխատանքներին և առաջարկել ներկայացնել հրատապ վերականգնման կարիք ունեցող ջրատարների ցանկը, նախատեսվող աշխատանքներն ու դրանց համար անհրաժեշտ միջոցներն՝ իրենց հիմնավորումներով։ Սա անչափ կարևոր է ծախսերի արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից և թույլ կտա եկող տարվա ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները լիարժեք իրականացնել։

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ