ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Արտաշատ» ՋՕԸ օրինախախտ վարչական խորհուրդը տնօրեն է ընտրել

05.09.2019 «Արտաշատ» ՋՕԸ օրինախախտ  վարչական խորհուրդը տնօրեն է ընտրել
Սեպտեմբերի 5-ին «Արտաշատ» ՋՕԸ է այցելել Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը՝ ընկերությունում սպասվող ապօրինի ընտրության հետ կապված՝ կոմիտեի մտահոգությունը հայտնելու և ապօրինությունը կանխելու հույսով։ Ընկերության վարչական խորհուրդը որոշել էր այսօր նիստ գումարել՝ օրակարգում ունենալով ՋՕԸ գործադիր տնօրենի ընտրությունը։ Իսկ մտահոգությունն այն էր, որ հազարավոր ջրօգտագործողների անունից ընկերության ղեկավար պետք է ընտրեր մի խորհուրդ, որի կազմը ձևավորվել է օրենքի պահանջների խախտումներով։


ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով սահմանված է, որ ՋՕԸ-ների վարչական խորհրդի անդամներ չեն կարող ընտրվել Ընկերությանը մատակարարված ոռոգման ջրի վճարի, անդամավճարի կամ այլ վճարի պարտք ունեցող Ընկերության ջրօգտագործող անդամները:


«Արտաշատ» ՋՕԸ վարչական խորհրդի անդամները 10-ն են։ Նրանցից 6-ն այդ իրավասությունները ստանձնելու պահին ունեցել են ընկերությանը չվճարված՝ ոռոգման ջրի մինչև 490 հազ. դրամի հասնող պարտքեր:


Օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ Ընկերության անդամներ կարող են լինել այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր Ընկերության սպասարկման տարածքում ունեն հողատարածք` սեփականության կամ երեք տարուց ավելի ժամկետով օգտագործման իրավունքով:

«Արտաշատ» ՋՕԸ Վարչական խորհրդի անդամի իրավասություն ստանձնած քաղաքացիներից 3-ը տվյալ պահին ընկերության անդամ չեն հանդիսացել։


Ջրային կոմիտեի ղեկավարությունը, տեղեկանալով նշված փաստերին, իր իրավասությունների շրջանակում, ավելի վաղ գրությամբ դիմել էր «Արտաշատ» ՋՕԸ վարչական խորհրդի նախագահ Նարեկ Ստեփանյանին՝ հորդորելով և առաջարկելով օրենքով սահմանված կարգով Ընկերության ընդհանուր (ներկայացուցիչների) ժողով հրավիրել և քննարկել վարչական խորհրդի անդամների օրինականության հարցը: Առաջարկը նրա կողմից չէր ընդունվել:


Իսկ խորհրդի նման կազմն իրավասու չէ գործել և որոշումներ կայացնել։ Մինչ ՋՕԸ շենք մտնելն էլ դրսում հավաքված բազմաթիվ ջրօգտագործողներ վրդովված դիմել են Ջրային կոմիտեի փոխնախագահին՝ խնդրելով չեղյալ համարել ընկերության ղեկավարի ընտրությունը, առաջարկելով վերջապես կարգի բերել ոռոգման դաշտը և թույլ չտալ, որ ՋՕԸ-ն ձևական կամ իրենց շահերն անտեսող կառույց լինի։ Նրանք վստահեցրել են, որ պատրաստ են ներկայացուցիչների ժողովով վարչական նոր խորհուրդ ընտրել, որպեսզի հնարավոր լինի ընկերության արժանավոր, մեծամասնության համակրանքը վայելող տնօրեն ընտրել։


Հարություն Գուլյանը քաղաքացիներին պարզաբանել է, որ նման լիազորություն չունեն, սակայն իրենք էլ մտահոգված են և եկել են իրավաբանի հետ՝ խորհուրդ տալու, իրավական աջակցություն հայտնելու, որպեսզի բոլոր քայլերն օրինական դաշտում կատարվեն։


Մինչև մրցույթի կայանալը, կոմիտեի փոխնախագահը «Արտաշատ» ՋՕԸ-ի վարչական խորհրդի անդամների, ինչպես նաև հավաքված ջրօգտագործողների (հիմնադիրների) ներկայությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ իրազեկել և ներկայացրել օրենքի պահանջները, դարձյալ առաջարկել հրավիրել ընդհանուր (ներկայացուցիչների) ժողով և խնդիրը կարգավորել օրենքով սահմանված կարգով:


Հենց ջրօգտագործողների ներկայությամբ էլ զրուցել են վարչական խորհրդի նախագահի հետ, ներկայացրել մտահոգությունները։


Ընկերության վարչական խորհուրդն, այնուամենայնիվ, նիստ է գումարել և «Արտաշատ» ՋՕԸ գործադիր տնօրեն ընտրել։

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ