ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահը քաղաքացիների հետ հրատապ հարցեր է քննարկել

02.09.2019 Ջրային կոմիտեի նախագահը քաղաքացիների հետ հրատապ հարցեր է քննարկել

Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը Ջրային կոմիտեի նախագահի մոտ քաղաքացիների ընդունելություն է կազմակերպվում և, չխախտելով ավանդույթը, կառույցի ղեկավարը օգոստոսի 30-ին ևս հանդիպումներ է ունեցել տարբեր հարցերով դիմած քաղաքացիների հետ։ Հարցերի գերակշիռ մասը ոռոգմանն էր առնչվում, քաղաքացիները խնդիրներ են ներկայացրել «Երևան», «Կոտայք», «Արմավիր», «Էջմիածին» ՋՕԸ-ների սպասարկման տարածքներից։


Էրեբունի այգեգործական տնտեսությունը ներկայացնող քաղաքացիները Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանին են դիմել ոռոգման ջրի պակասից, պարզաբանելով, որ իրենք ոռոգմամբ կարողանում են զբաղվել միայն հանգստյան օրերին, իսկ այդ օրերին միշտ չէ, որ ջուր են ունենում։ Քաղաքացիներն առաջարկել են իրենց խնդրին տեղային լուծում տալ։ Կոմիտեի նախագահը վստահեցրել է , որ եղած ջուրը պետք է արդար և նույն պայմաններով բաշխվի բոլոր ջրօգտագործողներին և հույս հայտնել, որ կհաջողվի ավարտին հասցնել Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը, որից հետո լիարժեք կկարգավորվի նաև այգեգործական տնտեսության ոռոգումը։ Իսկ առկա համակարգը հնամաշ պոմպակայաններով հաճախ թույլ չի տալիս բավարար ջուր հասցնել տնտեսություններին։
 

Վարդան Մելքոնյանը քաղաքացիներին ներկայացրել է նաև տարածքը սպասարկող «Երևան» ՋՕԸ տվյալները, ըստ որոնց, նախորդ շաբաթ, իսկապես, Էրեբունու փոխարեն ջուր է հասցվել Ձորաղբյուր-Ջրվեժի այգեգործական տնտեսություններին, քանի որ այնտեղ շատ ավելի վատ էր ոռոգման վիճակը։ Իսկ այս շաբաթ արդեն ջուր կհասնի էրեբունցիներին։


Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի բնակիչը ևս ոռոգման ջրի խնդիր ունի․ քաղաքացին պարզաբանում է, որ 9-րդ փողոցում և հարակից հատվածներում տարիներ շարունակ չի լուծվում հարցը, այնինչ դրա համար անհրաժեշտ է ընդամենը վերականգնել նախկինում մոնտաժված մոտ 150 մ խողովակաշարը։

Արմավիրի մարզի Թաիրով համայնքից եկած քաղաքացին կոմիտեին է դիմել ամբողջ գյուղի անունից՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի հարցը։ Քաղաքացին պարզաբանել է, որ նախկինում շատ են դիմել տարածքը սպասարկող՝ Ջրօգտագործողների ընկերությանը, սակայն ինչ-ինչ պատճառաբանություններով խնդիրը չի կարգավորվել։ Կոմիտեի նախագահը վստահեցրել է քաղաքացուն, որ բոլոր կողմերի մասնակցությամբ հարցը կուսումնասիրվի սեղմ ժամկետում և հնարավորին կարճ ժամկետում լուծում կստանա։


ՋՕԸ նախկին աշխատակիցը դիմել է չվճարված աշխատավարձի հարցով, մեկ այլ քաղաքացի համակարգում աշխատանքի ընդունվելու խնդրանքով է եկել։


Կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին՝ կառույցին վստահելու և սրտացավորեն խնդիրները բարձրաձայնելու համար, վստահեցրել, որ համատեղ ջանք ու աշխատանքով, քայլ առ քայլ, լուծում են տալիս համակարգի շատ խնդիրների։ Վարդան Մելքոնյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, որպեսզի անմիջական հսկողություն սահմանեն և հետևեն բարձրացված խնդիրների կարգավորմանը՝ ողջամիտ ժամկետներում։

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ