ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ջրային կոմիտեում ՋՕԸ-ների հետ քննարկվել են ոռոգման շրջանի խնդիրները

13.08.2019 Ջրային կոմիտեում ՋՕԸ-ների հետ քննարկվել են ոռոգման շրջանի խնդիրները

Ոռոգման շրջանը շարունակվում է և Ջրօգտագործողների ընկերությունների գլխավոր խնդիրն է մնում պատշաճ ջրամատակարարման ապահովումն ու օգտագործված ջրի դիմաց վճարների հավաքագրումը։


Հենց այս հարցերն են քննարկվել Ջրային կոմիտեում՝ օգոստոսի 12-ին, Ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հերթական խորհրդակցությանը։ ՋՕԸ-ների տնօրենները նախ ներկայացրել են ոռոգման շրջանի ընթացքը, առկա խնդիրները, ինչպես նաև՝ արդեն իսկ լուծում ստացած հարցերը։


Կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանն անդրադարձել է ընկերություններում նախկինում կուտակված 20 մլրդ դրամի դեբիտորական պարտքերին, նկատել, որ ընթացիկ պարտավորությունների թերկատարումն է հենց բերում նման իրավիճակի և հանձնարարել մշտապես հետևել հավաքագրումների մակարդակին, որպեսզի նոր պարտքեր չավելանան։


«Ես պահանջում եմ, որ ջրօգտագործողների հետ գործընկերային առողջ հարաբերություններ ունենաք, նպատակին ծառայեցնեք պետական աջակցությունը։ Պայմանը եղել է այսպես՝ կառավարությունը 4 մլրդ դրամը տվել է, որպեսզի քրտնաջան աշխատեք, նոր պարտքեր չկուտակեք, արդարացնեք կառավարության հույսերը: Կոմիտեն հիմա մանրամասն ուսումնասիրում է մարման ենթակա կրեդիտորական պարտքերի հիմքերը, որպեսզի օժանդակությունը հասցեական լինի»,- ասել է նախագահ Վարդան Մելքոնյանը։


Անդրադարձ է եղել նաև կուտակված մեծ պարտքերի պատճառով հարուցված դատական գործերին․ նախորդ տարիների պարտքերի համար ՋՕԸ-ները պարբերաբար դիմում են դատարան, բայց մինչ օրս գործերի ընդամենը 20%-ին է ընթացք տրվել՝ պայմանավորված դատարանների ծանրաբեռնվածությամբ:


Կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանն ամփոփել է ընկերությունների ֆինանսական ցուցանիշները, ներկայացրել նաև համեմատականն անցյալ տարվա նույն շրջանի հետ, փաստել, որ բարելավման միտումներով հանդերձ, գանձումների մակարդակը մտահոգող է․ առայսօր մոտ 1.5 մլրդ դրամ է հավաքագրվել, որը ոռոգման շրջանի ավարտին պետք է հասնի շուրջ 4.5 մլրդ դրամի՝ համակարգի օպերատիվ կառավարումը պատշաճ ապահովելու համար։


Կոմիտեի նախագահը կարևորել է նաև ՋՕԸ-ների հնարավորին արագ անցումը միասնական հաշվապահական համակարգին, որպեսզի ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ լինի ընկերություններում։ Վարդան Մելքոնյանը նաև հորդորել է ամենայն խստությամբ հետևել համակարգերի նորոգման աշխատանքներին, որպեսզի դրանք որակով կատարվեն, հատկացվող գումարները չշռայլվեն ու նպատակային ծախսվեն։ Ըստ այդմ, կանխատեսելի է, որ տարեվերջին ծախսերի խնայողություն ունենանք։

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ