ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր ՀՀ և ՎՎԲ (KfW) միջև՝ Կապսի ծրագրի շրջանակում

21.07.2019

Հուլիսի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում դրամաշնորհային երկու համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև՝ ընդհանուր 3 մլն եվրո արժողությամբ։


Համաձայնագրերից մեկով նախատեսվում է «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնել` 300,000 եվրո գումարի չափով, և նույն ծրագրի երկրորդ փուլով՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումները կյանքի կոչել՝ 2,700,000 եվրո գումարի չափով։


Առաջին համաձայնագրի շրջանակում ֆինանսական օժանդակության միջոցները տրամադրվելու են շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) փորձագիտական ծառայությունների ֆինանսավորմանը, իսկ երկրորդի շրջանակում՝ ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։


Ստորագրման ավարտին կողմերը ևս մեկ անգամ կարևորել են շարունակական արդյունավետ համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ գործակցությունը կզարգանա նոր ուղղություններով։

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ