ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Նուռնուսի «դաչաներում» ջրի խնդիրը լուծվում է

13.07.2019 Նուռնուսի «դաչաներում» ջրի խնդիրը լուծվում է

Առաջիկայում կլուծվի, այսպես կոչված, Նուռնուսի «դաչաների» ջրի խնդիրը: Հարցը լուծում կստանա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ բարի կամքի շնորհիվ:


Դեռևս 30-40 տարի առաջ կառուցված Բյուրեղավան համայնքի մաս կազմող այս այգեգործական թաղամասը ջուր է ստանում ժամանակին ամառանոցների սեփականատերերի միջոցներով կառուցված անհատական ջրագծերով:


Բնականաբար, անցած տասնամյակներին դրանց զգալի մասը ֆիզիկապես մաշվել է: Արդյունքում վթարներն այստեղ հաճախակիացել են, ինչը հանգեցնում է ջրի արտահոսքի:


Սեփական բաշխիչ ցանցը սեփական միջոցներով արդիականացնելու փոխարեն ամառանոցային կամ անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերի բնակիչներն օգնությունն ակնկալում են ջրամատակարարից՝ նշելով, թե տան դարպասից այն կողմ տարածքն իրենցը չէ: Ավելին, բնակիչները համոզված են, որ այդ տարածքները պատկանում են ջրմուղին և բնակիչների սեփականություն հանդիսացող ջրագծերի նորոգումն ակնկալում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:


Ջրամատակարարն այս անգամ ևս ձեռք մեկնեց սպառողներին: Որոշում ընդունվեց վերանորոգել «Նուռնուս-Բյուրեղավան» ջրատարի շուրջ 80 մետր երկարությամբ այդ հատվածին միացած չորս տասնյակ վթարված անհատական ջրագծերը (ընդամենը՝ 100-120 բաժանորդ) և միացնել ընկերության միջոցներով կառուցվող շուրջ 200 մետր հեռավորության վրա գտնվող բաժանարար հանգույցին:


Հարկ է նշել, որ գործի ընթացքին խոչնդոտում էր նույն թաղամասի բնակիչների կողմից ոռոգման ջրի անկանոն օգտագործումը: Այգիները հեղեղած ջուրն, արտահոսելով, անանցանելի էր դարձրել ճանապարհն ու ողողել ընկերության շինհրապարակը:


Չուշացավ ջրի կորստի նման փաստից անհանգստացած բնակիչների բողոքը, որոնք կարծում էին, թե խոսքը խմելու ջրի մասին է: Ի վերջո, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ահազանգով գործին միջամտեց Կոտայքի մարզպետարանը և ոռոգման համակարգը կարգի բերվեց:

 

Աշխատանքները ներկայումս ավարտական փուլում են: 

 

 


Վեոլիա ջուր ՓԲԸ` հանրային կապերի բաժին

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ