ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ազդարարման
պատասխանատու
Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

Հանրային քննարկում՝ Ջրային կոմիտեում

07.07.2019 Հանրային քննարկում՝ Ջրային կոմիտեում

Հայաստանում բարելավված ջրահեռացման ծառայությունները բնակչությանը հասանելի են քաղաքային տարածքներում`96.7%, սակայն քիչ հասանելի՝ գյուղական վայրերում`47.8%-ի չափով: Քաղաքային բնակչության 96.4%-ն ունեն ջրահեռացման ծառայություններից օգտվելու հնարավորություն, գյուղաբնակ տնտեսությունների միայն 17%-ն է միացած կոյուղու համակարգերին․ մարզերում բավական մեծ թվով բնակիչներ ստիպված են հույսը դնել ջրահեռացման տեղային լուծումների վրա։ Գործող կոյուղու ցանցերի միջինը 50%-ը փոխարինման կարիք ունի, ընդ որում այս ցուցանիշը 80%-ից ավելին է Երևանում և Շիրակում: Այս վիճակագրական տվյալները մի հատված են մասնագիտական դիտարկումից։


ՀՀ ջրային կոմիտեն հուլիսի 4-ին հանրային քննարկման է հրավիրել հասարակական սեկտորի ներկայացուցիչներին՝ «Կեղտաջրերի հեռացման բնագավառի հայեցակարգային մոտեցումների մշակում և առաջարկությունների ներկայացում» թեմայով։ Նպատակն է՝ ուսումնասիրել ներկա իրավիճակն ու վերլուծել, ըստ այդմ բարեփոխել համակարգը, թիրախային ներդրումների միջոցով փուլային տարբերակով հասնել իրավիճակի էական բարելավման։ Օրակարգում են նաև նորմատիվա-օրենսդրական և սակագնային քաղաքականության բարելավումը, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ոլորտում կայուն ծախսածածկման հնարավորությունների մշակումը։


Կոյուղու ցանցի անբավարար վիճակը ստեղծում է էական առողջապահական ռիսկեր` կոյուղու ցանցից խմելու ջրամատակարարման խաչաձև աղտոտման դեպքեր են արձանագրվում: Հետևաբար ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերին միացած բնակիչներն ավելի հակված են ենթարկվելու ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների ռիսկին, քան նրանք, ովքեր ծառայությունները ստանում են ինքնասպասարկման եղանակով:


Հայեցակարգի հիմնական դրույթները ներկայացրել է Ջրային կոմիտեի՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը։


Քննարկմանը մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե կեղտաջրերի հեռացման, մաքրման խնդիրների լուծումն ինչպես է իրականացվելու, որոնք են առաջնահերթությունները։


Ջրային կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ պատրաստ են քննարկումների՝ շահագրգիռ բոլոր կողմերի հետ, որպեսզի համատեղ գտնեն արդյունավետ լուծումներ ու հեռանկարային ներդրումներ։


Ըստ ՏՀԶԿ–ի նախնական գնահատումների՝ Հայաստանի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ոլորտի կարիքների բավարարման համար կպահանջվեն 2.6 միլիարդ եվրոյի չափով ներդրումներ, որից մոտ 1 միլիարդը պետք է ծախսվի առաջիկա 7-10 տարիների ընթացքում: Այս լրացուցիչ ներդրումները տարեկան կառաջացնեն մոտ 52 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ շահագործման և պահպանման ծախսեր:


Հայեցակարգի նախագիծը սահմանում է խնդիրների լուծման հիմնական ուղղությունները, որոնց թվում է նաև ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման, տիղմի մաքրման, մաքրված կեղտաջրերի և տիղմի վերաօգտագործման վերաբերյալ իրավական և ենթաօրենսդրական դաշտի մանրակրկիտ սահմանումը։


Կարևոր է նաև կեղտաջրերի մաքրման գործընթացի համար տնտեսական խթանների մշակումը, սակագնային քաղաքականության վերանայումն ու մասնավորապես, տարբերակված մոտեցման կիրառումը։


Պետք է մշակվեն խելամիտ մոտեցումներ, որոնցով կնախատեսվեն մի շարք միջոցառումներ, բարենպաստ պայմաններ ստեղծելու և ոլորտի համար ֆինանսական ռեսուրսներ հայթայթելու նպատակով, որպեսզի հնարավոր լինի փուլային ներդրումներով առաջիկա տարիներին հասնել անհետաձգելի խնդիրների լուծմանը, ինչպես նաև ոլորտը գրավիչ դարձնել ներդրողների համար։

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ