ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

«Արմավիր» ՋՕԸ-ն ներկայացուցիչների ժողով է գումարել

24.01.2019

«Արմավիր» ՋՕԸ-ի վարչական խորհրդի դեկտեմբերի 7-ին գումարված հերթական նիստում որոշվել էր ներկայացուցիչների արտահերթ ժողով հրավիրել, որն էլ կայացել է 2019թ. հունվարի 17-ին։


Ընկերության վարչական խորհրդի նախագահ Ս. Ասատրյանը ներկայացրել է օրակարգի հիմնական հարցը՝ ընկերության վերակազմակերպումն առանձնացման ճանապարհով։ Ըստ նրա, նման որոշման են եկել ՋՕԸ խոշորանալուց հետո արձանագրված բացասական պատկերի արդյունքում։ Մասնավորապես, մարզում ոռոգման վիճակը վերջին տարիներին զգալի վատացել է, ջրօգտագործողների մասնակցությունը ընկերության կառավարմանը էապես նվազել է, տեղերում ներկայացուցիչների, վարչական խորհրդի, վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողովների աշխատանքը ևս ցածր մակարդակի է։ Ջրօգտագործողները խոսել են նաև համակարգի տեխնիկական վիճակի, ջրաղբյուրից մինչև սպառող ջրակորուստների մասին։

 

Նրանք նաև փաստել են, որ ոռոգման շրջանում հաճախ են բախվել աշխատանքների օպերատիվ կազմակերպման խնդիրներին, վճարների հավաքագրման ցածր ցուցանիշներ են գրանցվել, որոնք զգալի զիջում են նախորդ տարիների արդյունքին։


Վարչական խորհուրդի նախագահը մասնակիցներին է ներկայացրել Ջրային կոմիտեի նախագահին և մյուս ներկայացուցիչներին, հակիրճ խոսել ընկերության հիմնական ցուցանիշներից։ Առաջարկ է հնչել 39 ներկայացուցչական գոտիներ ընդգրկող «Արմավիր» ՋՕԸ-ն երկու ընկերության բաժանել՝ Արմավիր-Արաքսը՝ ջրանցքի մի կողմում և Մերձափնյա-Սևջուր Աղթամարը՝ մյուս կողմում:


Սևջուր գետի ցամաքելու հետևանքով ոռոգման ջրից զրկված համայնքներից՝ Բուրաստան և Զարթոնք համայնքների ղեկավարներն առաջարկել են 2-ի փոխարեն նախկին 4 կամ գոնե 3 ընկերություն առանձնացնել, մտավախությամբ, որ այս տարին էլ առանց ջրի կմնան։ Նրանք բարձրացրել են նաև իրենց տարածաշրջաններում խորքային նոր հորերի գործարկման հարցը։ ՋՕԸ աջակցող թիմի համակարգող Կարեն Դադոյանը պարզաբանել է, որ 2018թ. կարողացել են նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստել և հայտարարել մրցույթ, մրցույթի արդյունքում ձևավորված արժեքը մոտ 670 մլն դրամ էր, սակայն գումարներ չլինելու պատճառով աշխատանքները չեն իրականացվել։ 5 գյուղերում նախատեսվել էր հորատել 12 խորքային հոր և 12-ն էլ վերականգնել:


Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը խոսել է ջրօգտագործողների ընկերությունների ստեղծման գաղափարախոսության, մասնակցային կառավարման և ընկերությունների անելիքների մասին, վստահեցրել, որ ՋՕԸ-ները եթե իսկապես ակտիվ լինեն, տեր լինեն իրենց իրավունքներին ու պարտականություններին, անպայման կհաջողեն։ Մի քանի ժամ տևած հարցուպատասխանից հետո վերակազմակերևպման հարցը քվեարկության է դրվել առաջադրված բոլոր տարբերակներով․ առանձնացնել 2 ՋՕԸ, 3 կամ 4։ Չնայած քվորումի լիարժեք ապահովմանն ու գրեթե բոլոր ներկայացուցիչների մասնակցությանը, տարբերակներից որևէ մեկը բավարար քվե չի ստացել։ Ներկայացուցիչների ժողովն ամփոփվել է , որոշվել է հարցը լրացուցիչ քննարկել՝ վարչական խորհրդի նոր որոշում կայացնելուց հետո։

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ