ՀՀ ԷԵԲՊՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Ջրամբարաշինություն Հետևեք ձեր դիմումի
ընթացքին
Պաշտոնական էլ. փոստ
39065493@e-citizen.am
(միայն www.e-citizen.am
համակարգով ծանուցումների համար)

Հարցումներ

Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման որակը Հայաստանում:

 

Տառատեսակներ

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նորություններ

ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային Կոմիտեն հետևողական է ջրամատակարարման որակի և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերում

28.11.2018 ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային Կոմիտեն հետևողական է  ջրամատակարարման որակի և սպառողների իրավունքների պաշտպանության  հարցերում

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեն, այս տարվա հուլիսից սկսած, մշտապես արտահայտել է իր մտահոգությունը խմելու ջրի սակագնի բարձրացման շուրջ, հիմնավորված առարկություններ ներկայացրել և մի շարք քայլեր ձեռնարկել՝ խնդիրն իրավական դաշտում հստակ կարգավորելու նպատակով: Բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել՝ երկկողմ ու բազմակող ձևաչափերով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրատվամիջոցների հետ։ Ուսումնասիրություններից, քննարկումներից և մանրածախ ջրամատակարարման ծավալների մոնիթորինգի արդյունքներն ամփոփելուց հետո, ս.թ. նոյեմբերի 19-ին՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ (ՀՀ ԷԵԲՊՆ, Ջրային Կոմիտե, ՀՀ ՀԾԿՀ, ՀԿ-ներ և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ) կայացած աշխատանքային խորհրդակցության արդյունքում հիմնավորված էր համարվել 2019 թ. 202,272 ՀՀ դրամ 1/խմ ջրի համար սակագինը, ինչը 10,858 ՀՀ դրամով ավելի է 2018 թվականի սակագնից:


Վերջին օրերին ՀՀ ԷԵԲՊՆ և «Վեոլիա Ջուր» ընկերության միջև ընթացող բանակցություններն ամփոփվել են փոխհամաձայնությամբ, ինչի արդյունքներն ամրագրվել են Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում նոյեմբերի 26-ին ստորագրված համաձայնագրում․Ջրային Կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև գործընկերության համաձայնագիր է ստորագրվել, որով համաձայնություն է ձեռքբերվել՝ ջրի գործող սակագինը 2019թ․ անփոփոխ թողնելու վերաբերյալ։


Իսկ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել և ընդունված որոշմամբ ամրագրել է կայացված համաձայնությունը, ինչպես նաև սահմանված սակագնից՝ 11,414 դրամ/խմ-ը սուբսիդավորելու մասին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ գրությամբ ներկայացված տեղեկությունն ընդունել ի գիտություն։


Արդյունքում բաժանորդները խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների համար 2019 թվականին ևս կշարունակեն վճարել գործող 180 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ) սակագնով։ Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ից։


Ելնելով սպառողների շահերի պաշտպանությունից, որպեսզի չնվազեցվեն «Վեոլիա Ջուր» ընկերության ներդրումները, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեն՝ ջրամատակարարման բարելավման և համակարգի արդիականացման ծրագրերից կատարված խնայողությունների հաշվին, ֆինանսավորելու է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից 2019թ. նախատեսված որոշ ներդրումներ:


Ջրային կոմիտեն վստահեցնում է, որ այսքանով չեն սահմանափակվելու ջրամատակարարման որակի բարելավմանն ուղղված քայլերը, հետևողական աշխատանքները կշարունակվեն, որոնց արդյունքը պարբերաբեր կներկայացվի հանրությանը։ Մասնավորապես, առաջիկայում կոմիտեի նախաձեռնությամբ հանրային քննարկումների հարթակներ կձևավորվեն, որոնք վեր կհանեն ջրամատակարարման և ոռոգման համակարգերի հրատապ խնդիրները, համատեղ լուծումներ կմշակվեն, լիարժեք կապահովվեն հասարակության ներգրավվածությունն ու շահագրգիռ կողմերի մասնակցությունը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

« վերադառնալ ցանկ
 

Վերադառնալ սկիզբ