07.08.2025
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանն ու տեղակալ Դավիթ Մկրտչյանը հանդիպում ունեցան Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիմա Ալ Մուլլայի հետ։
06.08.2025
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների և համայնքապետերի ուղեկցությամբ, այցելել է Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրեր։
04.08.2025
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Ջրային կոմիտեի միջև հուլիսի 16-ին ստորագրված համաձայնագրով Վարձակալության պայմանագրում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ ներդրումներ կատարելու պարտավորությունների ընդլայնման վերաբերյալ։
31.07.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել այց Մխչյանի առաջին աստիճան պոմպակայան։
28.07.2025
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում։
22.07.2025
Հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի թիվ 2 մանկապարտեզում տեղի ունեցավ նոր տեղայնացված կենսաբանական կեղտաջրերի մաքրման կայանի շահագործման պաշտոնական մեկնարկը։
06.07.2025
Ջրային կոմիտեն հյուրընկալեց Տաջիկստանի պատվիրակությանը, որի կազմում էին Մելիորացիայի և ոռոգման գործակալության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
02.07.2025
Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և ոռոգման և կոլեկտորադրենաժային վարչության պետ Արտյոմ Մխիթարյանը հյուրընկալել են «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության պատվիրակությանը՝ Իոնուտ Ադրիան Ֆարկաշի (Տարածաշրջանային նախագահ) գլխավորությամբ։
30.06.2025
Ջրային կոմիտեի ղեկավար կազմը՝ նախագահ Կարեն Սեդրակյանի և նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանի, Դավիթ Մկրտչյանի ու Զավեն Փեփոյանի գլխավորությամբ, հանդիպել է Տեխնիկական հանձնաժողովի անդամներին։
17.06.2025
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է «Ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման» (WISE) ծրագրի առաջին փուլը։