 Հարգելի ընկեր
Ողջունում եմ Ձեզ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ինտերնետային էջում և ցանկանում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության ոլորտի զարգացման վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ:
Գաղտնիք չէ, որ ջուրը վճռորոշ, կարևորագույն բնական և, իհարկե, նաև տնտեսական ռեսուրս է: Ջրի օրեցօր զգացվող սակավությունը կարևորագույն խնդիր է դառնում աշխարհի գրեթե բոլոր երկրների համար: Ջրային ռեսուրսների անհաշվենկատ օգտագործումը լուրջ և աճող վտանգ է մարդկանց առողջության և բարեկեցության, արդյունաբերության զարգացման, անշուշտ նաև շրջակա միջավայրի պահպանության համար: Ջրով ապահովման հնարավորությունը ի հաշիվ նոր ռեսուրսների յուրացման, նույնպես սահմանափակ է: |