 1. Խմելու ջրի և ջրահեռացման ծառայություններ մատուցող «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասնավոր կառավարման պայմանագրի շարունակականության ապահովում:
2. «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարումը մասնավոր կառավարիչին հանձնում:
3. Ոռոգման ջրի համակարգերի շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված նոր վարկային ծրագրի նախապատրաստում:
4. Երևան քաղաքի ջրամատակարարման ծառայությունների բարելավում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի գործունեության 2008 թվականի նշված գերակայությունները բխում են ՀՀ կառավարության 28.04.2008թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 380-Ա որոշմամբ հաստատված և ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև ոռոգման խնդիրների բարելավման վերաբերյալ դրույթներից: Գերակայություններում հաշվի են առնվել նաև ջրային տնտեսության ոլորտում կատարված աշխատանքների արդյունքներն ու հետագա անելիքները:
Գերակայությունները նպատակաուղղված են ջրային տնտեսության ոլորտում համակարգերի կառավարման հետագա զարգացմանը, ինչպես նաև ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանը:
Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման, մասնավորապես տրվող ջրի օրվա ընթացքում տևողության բարձրացման վերաբերյալ առաջարկվող միջոցառումները ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվեն երկշաբաթյա ժամկետում: |