HomeMailMap English
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 


Ընդհանուր նկարագրություն  


ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն ստեղծվել է ՀՀ կառավարության 2001թ փետրվարի 9-ի N92 որոշմամբ` ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների ֆինանսական վերականգնման, նրանց կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, սակագնային քաղաքականության կատարելագործման և ոլորտում տնտեսական բարեփոխումների իրականացման նպատակով:

ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 17-ի N 1653-Ն որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն ճանաչվել է ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմին:


ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն`
1) պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման համար.
2) մասնակցում է ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքներին.
3) ապահովում է ջրի ազգային ծրագրի իրականացումը.
4) մասնակցում է օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման ամենամյա և հեռանկարային աշխատանքներին.
5) ապահովում է օգտագործելի ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքների իրականացումը.
6) ապահովում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննությունը.
7) կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում կատարում է ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման պետական հիմնարկների կառավարման լիազորությունները.
8) ապահովում է ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննություն և ներկայացնում է առաջարկություններ.
9) կառավարության հաստատած կարգով կարգավորում և վերահսկում է ՀՏԿ-ների օգտագործման անվտանգությունը.
10) ըստ ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների, վերահսկում է ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպումը.
11) կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում ապահովում է պետության բաժնեմասի կառավարման հետ կապված գործառույթները, ներառյալ՝ պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքումը և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջների կատարման վերահսկողությունը.
12) մասնակցում է ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև այլ ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը.
13) Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին ներկայացնում է առաջարկություններ՝ կարգավորվող սակագների վերաբերյալ.
14) Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին ներկայացնում է առաջարկություններ՝ ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների և դրանցում ներառվող պայմանների վերաբերյալ:
ՀՀ նախագահի 2005թ ապրիլի 27-ի թիվ ՆՀ-74-Ն հրամանագրով ստեղծվեց տարածքային կառավարման նախարարությունը, որի կազմում ընդգրկվեց ջրային տնտեսության պետական կոմիտեն: